News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ձգձգելու մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ի հետ բանակցություններն սկսելուց հետո արվել է առաջին քայլը՝ (անվտանգության գոտու) համակարգիչ կենտրոնի ստեղծումը... Բայց եւ միաժամանակ մենք մեր նախազգուշացումն ենք հայտնել, որպեսզի դա չվերածվի երկրորդ Մանբիջի  (որտեղ ԱՄՆ-ը  չի կատարել Անկարայի առջեւ իր պարտավորությունները քրդական կազմավարումները դուրս բերելու վերաբերյալ)։ Որովհետեւ ԱՄՆ-ը պայմանավորվածություների պատճառով, որոնք ունի ահաբեկիչների հետ, խոսքը չի պահում։ Մենք տեսնում ենք, որ այն նորից սկսել է ժամանակ ձգել»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ վարքագիծը չի բավարարում Անկարային»։

«Մեր պլանները պատրաստ են։ Եվ եթե մեր համագործակցությունը արդյունք չտա, մենք ինքներս կմտնենք այդ գոտի, եւ ինչպես դա եղավ Աֆրինում, կմաքրենք այն ու կայունություն կապահովենք»,- ավելացրել է նախարարը։

Ավելի վաղ Անկարայում ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտու ստեղծման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, Անկարան եւ Վաշինգտոնը հասել են համատեղ գործողությունների  եւ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու համակարգիչ կենտրոնի ստեղծման պայմանավորվածության։ Պաշտոնական Դամասկոսը կտրականապես դեմ է այդ համաձայնագրին, քանի որ, սիրիական կառավարության կարծիքով, այն աղաղակող հարձակում է Սիրիական Արաբական Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ եւ միջազգային իրավունքի ու ՄԱԿ կանոնադրության սկզբունքների խախտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսը ԵՄ-ին կոչ է անում վերանայել սիրիական անվտանգ գոտիները՝ սիրիացի միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար
Կիպրոսում ապաստան խնդրած 7369 միգրանտների մոտ 40%-ը սիրիացիներ են...
Անկարան նշել է Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանները
Նրա խոսքով՝ «նախ պետք է պայմաններ ստեղծել»...
Իսրայելը հարձակվել է Սիրիայի գլխավոր ռազմաօդային բազաներից մեկի վրա, որն օգտագործում է Ռուսաստանը. լրատվամիջոցներ
Օդային հարվածների համար ռազմավարական թիրախներ են եղել նաև Ռուսաստանի ռազմածովային ուժերի...
Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի վրա իսրայելական հրթիռային հարձակումը. SANA
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում...
Սիրիայում զոհվել է ավելի քան 20 զինծառայող
«Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողների վրա...
Ահաբեկչությունը Սիրիայում թուրքական արտադրություն է. Ասադը Էրդողանի հետ հանդիպման պայման է նշել
Էրդողանի նպատակը Սիրիայում թուրքական օկուպացիան օրինականացնելն է...
Ամենաշատ