News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այն եզրակացությունը, որ այս պահին մեզ տրված է «Էլարդի» կողմից, հիմք չի թողնում, որ Ամուլսարի հանքը չշահագործվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հանքը պետք է շահագործվի։

«Իմ դիրքորոշումը հիմնված է Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային շահի եւ ՀՀ հավասարակշիռ շահի վրա։ Այսինքն՝ ես հարցերը չեմ դիտարկում մեկ տեսանկյունից՝ տնտեսական կամ բնապահպանական, ես հարցերը դիտարկում եմ բազմաթիվ դիտանկյուններից, որոնց մեջ ես գտել եմ նաեւ անվտանգային շահի հետ կապված, մարդկային կապիտալի կուտակման որակի հետ կապված խնդիրներ, եւ դրա արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ այն եզրակացությունը, որ այս պահին մեզ տրված է «Էլարդի» կողմից, ոչ միայն բավարարում է, այլ նաեւ հիմք չի թողնում, որպեսզի հանքը չշահագործվի»,–նշեց նա։

Պատգամավորը ընդունում է՝ կան ռիսկեր Ամուլսարի պարագայում, բայց շեշտում է, որ կան նաեւ այդ ռիսկերը կառավարելու մեթոդներ. «Իմ մոտեցումը հետեւյալն է՝ ես ուզում եմ հաշվի նստել փաստերի հետ։ Փաստերն այնպիսին են, որ կան ռիսկեր, բայց կան նաեւ այդ ռիսկերը կառավարելու մեթոդներ, հետեւաբար պետությունն, ըստ էության, եթե չգնա այդպիսի որոշման, դա կլինի օրենքներն ինչ-որ ծռմռելու միջոցով։ Ես, վարչապետը եւ ԱԺ մեծամասնությունը դեմ ենք օրենքները ձեւափոխելուն, ձեւախեղելուն։ Օրենքները Հայաստանում պետք է լինեն եւ գործեն այնպիսին, ինչպիսին կան, եւ պետք է հանրային շահից բխեն այդ օրենքները։ Եւ այս տրամաբանության մեջ ես օրինական հիմքեր չեմ տեսնում, որպեսզի այդ հանքը չշահագործվի» ։

Գեւորգ Պապոյանը, սակայն, հանքարդյունաբերության ոլորտում շատ անելիք է տեսնում. «Մասնավորապես, մենք ունենք Հայաստանում մեկ տասնյակից ավելի մետաղական հանք, որոնք ունեն շատ վատ բնապահպանական կառավարելի վիճակ եւ շատ խոշոր բնապահպանական ռիսկեր են առաջացնում։ Այ, այստեղ մենք ունենք աշխատելու տեղ եւ մենք պետք է վերցնենք այն բարձր ստանդարտները, որոնք սահմանվել են «Էլարդի» կողմից «Լիդիանի» առջեւ եւ «Լիդիանը» պարտավորվել է դրանք կատարել, եւ այդ ստանդարտները կիրառենք մյուս բոլորի համար, որովհետեւ, ըստ էության, մյուս գործող հանքերը շատ ավելի մեծ բնապահպանական ռիսկեր են իրենցից ներկայացնում, քան այս հանքն է, հետեւաբար ամեն ինչ պետք է լինի տրամաբանության եւ ողջախոհության սահմաններում»։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է խնդիրը հանգուցալուծվի, եւ արդյոք ոստիկանությունը ուժ կկիրառի, եթե ջերմուկցիները չհետեւեն վարչապետի հորդորին եւ չբացեն հանքի ճանապարհները, նա պատասխանեց. «Խնդիրը, միանշանակ, ես կարծում եմ, կլուծվի հանրային համերաշխության, խոսքի, իրավունքի, օրենքի կիրառման շրջանակներում։ Ես չէի ուզենա այդ դաշտ մտնել։ Դա ավելի շատ այլ մարմինների աշխատանքն է։ Ես ուզում եմ շարունակել միտքը եւ դիտարկել այն հարցերը, որ երբ դու իրավունքի տեսանկյունից ունես խնդիր, բայց փակում ես հանքը, միգուցե դա որոշ շրջանակների համար ընդունելի լինի, միգուցե որոշ շրջանակների համար՝ ոչ, բայց այստեղ ավելի կարեւոր խնդիր կա՝ միջազգային արբիտրաժային դատարանը կամ միջազգային ներդրողները, հանրությունը այդ հարցը ակնհայտորեն չեն ընկալելու այնպես, ինչպես՝ ներսում»։

Նա նշում է՝ Ամուլսարի հարցը միայն տնտեսական հարց չէ, այն նաեւ կապված է Արցախի հարցի հետ. «Հիմա սա ուղղակիորեն միայն տնտեսական հարց չի, նույնիսկ Արցախի հարցը սրա հետ շատ ուղղակիորեն փոխկապակցված հարց է եւ, հետեւաբար, մենք իրավունք չունենք ընդունել որոշումներ, որոնք Հայաստանի տնտեսական, մարդկային կապիտալի եւ անվտանգային հարցերը կդնեն վտանգի տակ։ Պետական մտածողութունը ենթադրում է որոշումներ, որոնք առաջին հերթին պետության, հայրենիքի, ժողովրդի համար երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն խնդիրներ չեն ստեղծի, այլ ընդհակառակը դրա զարգացման, հզորացման հիմքը կդառնան եւ ուրախ եմ, որ մեր կառավարությունը, «Իմ քայլը» դաշինքը այդպիսի պետական նմանատիպ հարցերում հենց առաջին հերթին ուշադրություն է դարձնում հանրային շահին։ Վարչապետը իր խոսքում մի քանի անգամ նշեց, որ հարցեր կան, որոնց շուրջ ինքը չի կարող բացել փակագծեր։ Դրանք շատ կարեւոր հարցեր են, ես տեղյակ եմ այդ հարցերի շրջանակից, դրանք նույն պետական մտածողությամբ էլ վարչապետը չբարձրաձայնեց, դրանք կապված են ներդրումների հետ, առհասարակ Հայաստանի մրցունակության հետ, տոկոսադրույքների հետ, վարկային կազմակերպությունների, ընդհանուր Հայաստանի միջազգային հեղինակության հետ, անվտանգության հետ, եւ սա շատ կարեւոր հարց է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ