News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ջոն Բոլթոնը պետք է գնար, քանի որ ուզում էր չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի համաշխարհային ռեալիթի-շոուն, հայտնում է CNN-ը։

«Ինչ-որ ժամանակ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը օգտակար էր նախագահի համար, որը պատրաստվում էր ցնցել երկրագունդը։ Սակայն, ինչպես եւ Թրամփի անհաջող արտաքին քաղաքականության թիմի մյուս անդամները, Բոլթոնը սպառեց իրեն՝ կանգնելով իր ղեկավարի անսանձ բնազդների ճանապարհին եւ ուշադրության մաս փնտրելով։

Միայն Թրամփի տարօրինակ ուղեծրում գաղափարախոս եւ ագրեսիվ բազե ընկալվող խորհրդականի հեռանալը կարող էր դիտարկվել որպես կարգավորող ուժի հեռացում։ Սակայն նա պատկերացում ուներ ամերիկյան շահերի եւ ԱՄՆ ուժերի օգտագործման մասին։

 «Այս նախագահը տարօրինակ է, հաճախ ենք մեոնք ինքներս մեզ հարցնում՝ ինչ կա նրա մտքում․․․ Քաոսը ցերեկն է տիրում»,- ասել է կոնգրեսական Ջոն Գարմենդին։

Ինչպես Թրամփի արտաքին քաղաքականության մեջ ամեն բան, կա Սպիտակ տունը ցնցած վերջին փոթորկի բացատրությունը։

Թրամփի ղեկավարման առաջին ժամանակաշրջանն անցավ առանց մեծ հաղթանակների, որ 2016թ․ նա խոստացել էր բիզնեսմեններին։

Հյուսիսային Կորեան, չնայած Թրամփի համակրանքին, չգնաց ապառազմականացման։

Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը այն բանից հետո, երբ Թրամփը դուրս եկավ միջազգային համաձայնագրից։

Նրա վարկանիշն անկում է ապրում։ Միայն 36 տոկոսն է համաձայն, որ նա արժանի է վերընտրվելու։

Բոլորովին վերջերս Բոլթոնը դեմ է եղել թալիբներին Քեմփ Դեւիդ բերելու եւ նրանց հետ բանակցելու Թրամփի գաղափարին, որն իբր պետք է օգներ տուն վերադարձնել ամերիկյան զորքերին։

CNN-ի աղբյուրների համաձայն, նա այդ մասին Թրամփին ուղիղ է ասել։

Բոլթոնի բախումը Թրամփի հետ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է աշխատում այդ վարչակազմը։ Նա վերջին կարեւոր դեմքն էր արտաքին քաղաքականության ոլորտում, որն անցել էր անտեսանելի կարմիր գիծը։

Սպիտակ տան աղբյուրները CNN-ին հայտնել են, թե Բոլթոնը թալիբների հետ հանդիպման Թրամփի ծրագրերի մասին լրատվության արտահոսք է թույլ տվել մամուլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել