News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցները չորեքշաբթի, շրջանի Ազգային օրն այրել են  Իսպանիայի դրոշը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Periódico թերթին։

Մի քանի ժամ առաջ քաղաքում տեղի է ունեցել ցույց «Նպատակը՝ անկախություն» կարգախոսով, որին միացել է մոտ 600 հազար մարդ։ Ակցիայի ավարտից հետո Սյուտադել պուրակում, որտեղ գտնվում է ինքնավարության խորհրդարանը, հավաքվել է մոտ 300 մարդ։

Հանրահավաքի մասնակիցներն այրել են Իսպանիայի դրոշը, եւ մինչ շատերը վանկարկում էին ինքնավարության անկախության մասին կարգախոսներ, անհայտ անձինք՝ կապյուշոններով, փորձել են խորտակել ոստիկանական պատնեշները, նրանցից ոմանք ծխանռնակներ եւ բանկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Առայժմ իրավապահները հավաքվածներին կոչ են անում ցրվել։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Radio Nacional de España կորպորացիայի թղթակիցը եւ նկարահանող խումբը ենթարկվել են հարձակման Բարսելոնի իրադարձությունների լուսաբանման ժամանակ։ Լրագրողուհու ուղղությամբ քար են նետել, անհայտ անձինք խցիկի վրա ջուր են լցրել, իսկ խցիկի ձողը նետել են գետնին։ Ակցիայի ժամանակ տուժել է նաեւ Antena 3 հեռուստաալիքի երկու աշխատակից։

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ քվեարկություն թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ, Մադրիդը սկզբից եւեթ հանրաքվեն անվանեց ոչ լեգիտիմ եւ հրաժարվեց ընդունել դրա արդյունքները։ Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման բանաձեւը։ Ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործի դրեցին սահմանադրության 155-րդ հոդվածը, որը մինչ այդ երբեք չէր կիրառվել. այն թույլ տվեց սահմանափակել շրջանի ինքնավարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ