News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Հարությունյանը։ Նշենք, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից էր, եւ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ հարվածել է մի կնոջ.

«2-3 կանայք անընդհատ ասացին՝ «թուրք ես» սկզբից ռեակցիա չեմ տվել, հետո էլի եկան նույնը կրկնեցին։ Հետո մի կինը այդ երկուսի արանքում ասաց «թուրք, բալեդ թաղեմ», հիմա էլ որ ասեն, ես կխփեմ։ Ցանկացած սադրիչ պետք է ստանա համապատասխան պատասխան, կարեւոր չէ, որ կին է, քանի որ որեւէ կին որեւէ մարդու չի կարող ասել՝ «բալեդ թաղեմ»»։

Հարությունյանը պնդեց, որ այդ կինը բողոքի ակցիայի հետ որեւէ կապ չի ունեցել, եւ նրան բերել էին սադրելու համար.

«Էդ կինը հայերեն գրել չգիտի, այսինքն՝ ինքը եկել էր, ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշման հետ կապված ինչ-որ բաներ էր ասում։ Այդ հարվածն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ բոլոր սադրիչներին։ Թող սա լինի այն վերջին հարվածը, որը ստացավ այդ խեղճ կինը, բայց իրականում  նա ստացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ բոլոր սադրիչների փոխարեն։ Էդ կնոջը բերել էին, ինքը Սահմանադրություն էլ չգիտի։ Կրակի վրա յուղ մի լցրեք, մի սադրեք։ Ադրբեջանի երազանքն ա, որ Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ու Խաչատուրովը նստեն։ Եթե իմ ծնողն էլ լիներ, ես մեկ է՝ հարվածելու էի»։

Իրավաբան Վահե Եփիկյանը Հարությունյանի խոսքին ավելացրեց, որ նրան ծեծի կասկածանքով բերման են ենթարկել, բայց հարցաքննել են մարմնական վնասվածք պատճառելու համար։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացավ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն  ներկայացրեցին ՍԴ որոշման հիմքով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ