News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Քրեական գործերով մեղադրյալ կամ կասկածյալ չհանդիսացող անձանց բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալն օրինականացնող նախագիծը լուրջ հետևանքներ է ունենալու քաղաքացիների և բանկերի համար։ Նման կարծիք  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մեկնաբանելով բանկային գաղտնիքի վերացմանն ուղղված նախագիծը։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին, որով առաջարկվում է մի քանի տասնյակ հանցագործությունների՝ այդ թվում անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սուբյեկտային սահմանափակման։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ բանկերը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են տրամադրում քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ՝ դատարանի որոշման հիման վրա, իսկ նոր նախագծով առաջարկվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրել քրեական գործերով կասկածյալ կամ  չներգրավված անձանց վերաբերյալ, այսինքն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց վերաբերյալ հնարավոր է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ ստանալ։

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ գործադիրը նման փոփոխության է դիմել, երբ քննչական մարմինները և դատախազությունը կոնկրետ քրեական գործերով խոչընդոտների են բախվել։

«Իշխանություները, երբ պրակտիկայում կոնկրետ մի քրեական գործով ինչ–որ խնդրի են առնչվում՝ այն լուծում են խոչընդոտող օրենքը փոխելով  կամ վերացնելով։ Սա արվում է կոնկրետ թիրախային  խմբի համար, կոնկրետ գործով իրենց պետքական հարցը լուծելու համար, սակայն պետությունն իրավունք չունի օրվա իրավիճակից ելնելով օրենք փոխելու, քանի որ սա լուրջ հետևանքների է հանգեցնելու նաև այն գործերով, որոնք թիրախներից դուրս են»,–ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ այս փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն ունենալու բանկային գաղտնիք։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը նահանջ է հատկապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Պրակտիկայում առանց այն էլ  շատ են դեպքերը, երբ դատարաններն անհիմն կերպով թույլատրում են կասկածյալների կամ մեղադրյալների  բանկային գաղտնիքը բացահայտել։ Մենք գաղտնիության շեմը բարձրացնելու փոխարեն, գնում ենք մի քայլ հետ»,–ասաց նա։

Վարոսյանի խոսքով՝  կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց բանկային գաղտնիքի բացահայտումը թույլատրելը նշանակում է, որ ցանկացած անձ ռիսկի տակ է գտնվում, քանի որ իր բանկային գաղտնիքը կարող է ինչ–որ պահի բացահայտվել։

«Նախագծում ներկայացված այն բառակապակցությունները, թե դատարանը պետք է բավարար հիմքերի դեպքում թույլտվություն տա և այլն, նման է լոզունգի։ Մենք շատ լավ գիտենք, թե դատարանն ինչ է անելու և ինչ է այդ բառակապակցության տակ տեղավորելու. դատարանը իր որոշման մեջ  տեղավորելու է այն,  ինչն այդ պահին հետաքրքիր է լինելու գործադիրին, կամ դատախազությանը», – ընդգծեց փաստաբանը։

Վարոսյանը նաև նկատեց, որ այս փոփոխությունը լուրջ  հետևանքներ է ունենալու նաև բանկային և ֆինանսական ոլորտում։

Նրա համոզմամբ՝ բանկերի նկատմամբ վստահության մակարդակը շեշտակի նվազելու է, և ցանկացած անձ, որը բանկային փոխանցումներ է իրականացնում, մտածելու է՝ անի դա,  թե վերադառնա հին ու մոռացված կանխիկով գումար փոխանցելու մեթոդներին։

«Ոչ միայն մարդկանց իրավունքներն են խախտվելու, երբ անհիմն կերպով պետությանը հասու դառնա իրենց բանկային գաղտնիքը, այլև սա ստիպելու է մարդկանց բանկերից հնարավորինս հեռու գործել»,–նշեց փաստաբանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը
Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը...
Հայտնաբերվել են հուշանվերային «թղթադրամներ», որոնք նմանակում են ԿԲ-ի թողարկած նոր սերնդի թղթադրամներին
Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով…
Թուրքական լիրայի փոխարժեքը նորից իջնում է
Երկուշաբթի առավոտյան մեկ դոլարը վաճառվում է 27 լիրայով...
ՌԴ ԿԲ-ն առանցքային տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 13%
ԿԲ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին...
Ֆասթ Բանկը՝ «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 40 տարեկան է...
Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Travel Off Path պարբերականն օրերս հրապարակել է տեղեկատվություն Եվրոպայում աշնանային ծովափնյա հանգստի սիրահարների համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ