News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ` սեպտեմբերի 13-ին, 60 տարեկան հասակում մահացել է նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա հայրենի գյուղի` Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը:

Նա նշեց, որ Խաչիկ Մանուկյանը մահացել է թոքերի քաղցկեղից: Վերջին տարիներին բուժումներ է ստացել Գերմիանիայում, Վրաստանում եւ Հայաստանում:

Նախկին պատգամավորի հեգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, իսկ թաղման արարողությունը սեպտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ Մանուկյանն եղել է պատգամավոր 2003-2007 և 2007-2012 թվականներին և ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: Մանուկյանն ընտրվել էր նաև 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից, սակայն վայր է դրել իր մանդատը:

Նշենք, որ Մանուկյանը 1993թ-ից «Մաքս գրուպ» կոնցեռնի նախագահն էր, որի մեջ էր մտնում նաև Լուսակերտի թռչնաֆաբրիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ