News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ոստիկանության ահազանգ է ստացվել բարձր երաժշտության համար, որը խոչընդոտում է դրա բնականոն գործունեությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատարանի բակում հայտարարեց ոստիկանության աշխատակիցը։ Նշենք, որ դատարանում ընթանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, իսկ դատարանի բակում հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանության կողմի աջակիցները։

«Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելունպատակով իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակել կամ ազդել տրանսպորտի երթեւեկությանը եւ հետիոտնի շարժին, ինչպես նաեւ պարտավորեցնել նրանց՝ մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում։ Հաշվի առնելով, որ նախորդ հավաքների ժամանակ առանձին մասնակիցների կողմից դրսեւորվել է անհանդուրժողականություն հակառակ ուղղվածության հավաքի մասնակիցների նկատմամբ, ուստի ոստիկանությունը հասարակական կարգի ապահովման նկատառումներից ելնելով եւ հնարավոր իրավախախտումներ հանցագործություններ կանխելու նպատակով՝ պահանջում է յուրաքանչյուրից մնալ, եւ հավաքն իրականացնել դրա համար նախատեսված վայրերում, դուրս չգալ այդ տարածքներից։ Տեղեկացնում ենք, որ դատարանից ոստիկանության ահազանգ է ստացվել բարձր երաժշտության համար, որը խոչընդոտում է դրա բնականոն գործունեությունը։ Պահանջում ենք հավաքն իրականացնել առանց երաժշտության ուղեկցության բարձրախոսով հնչեցնել բացառապես հավաքների նպատակներից բխող կոչեր»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը, վերադառնալով հերթական կարճ դադարից հետո, սկսեց նոր ապացույցներ պահանջելու միջնորդագրի քննությունը...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները
Ըստ Հովհաննես Խուդոյանի` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հետաձգեց փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության քննությունը
Երկու դատախազն էլ դեմ էին այս փուլում փորձաքննության անցկացմանը․․․
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին
Եթե պաշտպանական կողմը կոնկրետ տվյալներ ունի, նրան ոչ ոք չի զրկում կոնկրետ նյութն ուսումնասիրելու համար պահանջելու իրավունքից․․․
«Ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել եւ գնալ տուն». Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ
Աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով եւ «Քոչարյան հերոս» վանկարկումով…
Երեւանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը
Որ դատարանի նախորդ նիստին փաստաբանները միջնորդություններ էին ներկայացրել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նյութերի ամբողջ ծավալը տրամադրելու վերաբերյալ...