News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը: Այստեղ է նաև «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Վերջինս հայտարարեց, որ  ընթացիկ տարվա հունվարից մինչև այսօր մի քանի դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են:

«Վերջին դիմումը գրել ենք Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո, որ մեր զինվորները ոչնչի համար են զոհվել: Մենք գրություն ենք գրել 6-րդ ամսին, որ զոհվածների մայրերը պահանջում են իրենց որդիներին: Դիմումը մնաց անպատասխան:  Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք, մենք գումարի ձեւն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որևէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող «Սասնա ծռերի» գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան: Վանաձորում հայտարարեց, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում են՝ տվեք մեր բալեքին, թոր մեզ պահեն, կամ էլ էտ գումարը տվեք, թող մեր ժողովուրդը պահի»,- նշեց Խաչատրյանը:

Նա նշեց, որ իրենք ակնկալում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կկայացվի եւ բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ: «Եթե նման որոշում չկայացվի, մենք պատրաստ ենք նստել հացադուլի եւ նստացույցի»:

Այս պահին Մարգարիտա Խաչատրյանը նստել է կառավարության շենգի գլխավոր մուտքի դռան մոտ՝ փակելով ճանապարհը, եւ ոստիկանների՝ ճանապարհը բացելու հորդորին անհաղորդ է մնում՝ կրկնելով իր պահանջները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ