News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 6-ին այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ 

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և ոռոգման տեխնոլոգիաները, խաղողի վերամշակման, գինու արտադրության գործընթացը: Վարչապետը ծանոթացել է նաև բերքահավաքի ընթացքին, հանդիպել բերքահավաքով զբաղված աշխատակիցներին, զրուցել նրանց հետ։

Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ և բարձր գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական և որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։

Էդուարդո Էռնեկյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գնահատականի համար և նշել, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը և նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։

ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող այլ բիզնես ծրագրերի ընթացքի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

«Տիեռաս դե Արմենիա» տնտեսությունում մշակվում են շուրջ 400 հա խաղողի այգիներ։ Աճեցված խաղողը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության համար։ Ոռոգումն ամբողջությամբ իրականացվում է կաթիլային համակարգով, տրակտորների պարկը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, հիմնական և ժամանակավոր (սեզոնային) աշխատակիցների թիվը կազմում է 350։ Այգիներում մշակվում է 32 տեսակի խաղող, հիմնականում միջազգային սորտեր, կան նաև տեղական սորտեր՝ արենի, հաղթանակ, ոսկեհատ, խնդողնի։ Արտադրանքի կեսը սպառվում է Հայաստանում, մյուս կեսն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Չինաստան։ Այս տարի ընկերությունը ծրագրում է արտահանման ծավալը հասցնել մինչև 700 հազար շիշ գինի։ Տնտեսության ընդհանուր հողատարածքը կազմում է 2301 հա, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել զարգացման ծրագրեր՝ արտադրության ծավալի աճին զուգահեռ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ներդրումներ».Ատոմ Ջանջուղազյանի մեկնաբանությունը
Կա գաղափարական կաշկանդվածություն, որ այդ ներդրումները պետք է լինեն ինչ-որ սեւ արկղի մեջ դրված գումարներ, ինչ-որ մեկը պետք է գա այստեղ ու իրականացնի ինչ-որ խոշորամասշտաբ միջոցառում...
Ներդրումները Հայաստանում ընդհանուր առմամբ կազմել են 2,23 մլրդ դոլար
Ներդրումները Հայաստանում հասել են 2,23 մլրդ դոլարի...
Հայաստանում ներդրողների հետ աշխատանքը հեռու է իրական աշխատանքից. «Բարգավաճ Հայաստան»
Մեր նպատակները, հնարավոր է, համընկնում էին…
Հայաստանում ուղիղ օտարերկրյա ներդրումները կազմել են 32 մլրդ դրամ. պատգամավոր
Դրանում է կայանում տարբերությունը ֆինանսական միջոցների արտահոսքերի եւ ներհոսքերի միջեւ…
Մեր հայրենակիցները պիտի Հայաստան բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր. Վարչապետի խորհրդական
Վերջերս հանդիպեցի մի մարդու, ով հեղափոխությունից հետո ցանկանում էր վերադառնալ Հայաստան եւ զբաղվել այս բիզնեսով…
Աբու Դաբիի թագաժառանգը հանդիպել է Հայկ Մարությանի և Մեսչյանի հետ, կես ժամ անց հիասթափված հեռացել են. Ծառուկյան
Նա անդրադարձավ Երեւանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով...