News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը որեւէ այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ որեւէ իրավական հիմք չկա քրեական գործի հարուցման համար. «Մեծ ցանկության դեպքում էլ, կարծում եմ, որեւէ ողջամիտ իրավաբան չի կարող այստեղ ոչինչ գտնել»։ 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հիմնավորմանը, թե Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Հարությունյանն արձագանքեց.

«Սահմանադրությունն ուղղակի է գործում տվյալ պարագայում, եւ ես կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահը շատ ճիշտ է վարվել, որ վաղաժամկետ դադարեցրել է պատգամավորի լիազորությունները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ