Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի իշխանություններին այն բանից հետո, երբ Իսպանիան նրա ձերբակալման նոր որոշում է կայացրել նրա 12 նախկին գործընկերների դատավճռի կայացումից հետո, տեղեկացնում է Associated Press-ը։
Ինչպես տեղեկացրել են Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչները, Պուչդեմոնը ներկայացել է բելգիական իշխանություններին երկու իրավաբանների ուղեկցությամբ։
Նշվում է, որ Պուչդեմոնն առարկում է իրեն Իսպանիա հետ ուղարկելու փորձերին։
Առայժմ պարզ չէ, թե կալանավորված է արդյոք նա, թե նրան դեռեւս հարցաքննում են։
Պուչդեմոնը Իսպանիայից փախել է Բելգիա Կատալոնիայի 2017 թվականի անկախության հանրաքվեից հետո։