News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի պատասխանը հայկական պատվիրակության հարցին այն էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Անշուշտ, սա մեզ բավարարում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 21-ին ասաց Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Սթոլթենբերգն ափսոսանք է հայտնել, որ հակամարտությունը մինչեւ այժմ լուծված չէ խաղաղ ճանապարհով։ «Մեր պատվիրակությունը կողմնակից է Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, որ պետք է գտնել լուծում, որը ձեռնտու կլինի Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին։ Մեր կարծիքով՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին այս գաղափարը նույնպես խորթ չէ»,- նշել է նա։

Քոչարյանը հավաստիացրել է, որ հայկական պատվիրակությունն այս անգամ ավելի պատրաստված էր, այդ թվում ադրբեջանական պատվիրակության կողմից հնարավոր սադրիչ ելույթների առումով, որոնք այս անգամ չեղան։ «Մենք փորձեցինք մեր ուժերն այնպես բաշխել, որպեսզի ներկայացված լինենք բոլոր հանձնաժողովներում։ Այն դեպքերում, երբ մեր պատվիրակության անդամները չէին հերիքում, մեզ փոխարինում էին հայկական դեսպանությունների ներկայացուցիչները»,- նշել է պատգամավորը՝ ավելացնելով, որ հայկական պատվիրակությունը կշարունակի հանդես գալ նախաձեռնություններով։ «Նման նախաձեռնություններից մեկը ենթադրում է քննարկման հարթակի ձեւավորում ՆԱՏՕ ասոցացված անդամների համար»,- ամփոփել է նա։

«Լուսավոր Հայաստան»  կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանն իր հերթին ավելացրեց, որ հայկական պատվիրակության նախաձեռնություններից մեկն էլ կանանց պաշտպանության հարցերի վերաբերյալ միջոցառման անցկացման որոշումն էր։

Հիշեցնենք, որ Լոնդոնում հոկտեմբերի 11-14-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը թող բարի լինի հիմնավորել. Արտակ Զաքարյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
ՊՆ-ն լավագույնս գիտի, թե որոնք են եղել թերացումները և դրանից հետո ինչ լուծումներ են տրվել...
Բանակցային գործընթացն այժմ շատ ավելի փակուղային է. Արտակ Զաքարյան
Որևէ մեկը չի կարող ասել, թե մենք ժամանակին մատների արանքով ենք նայել կարևոր խնդիրներին...
Լավրովը բավական լուրջ օրակարգով էր եկել Հայաստան. Ռուբեն Հակոբյան
Այնքան հակասող, իրար հետ կապ չունեցող ձեւակերպումներ է տվել Նիկոլ Փաշինյանը, որ դժվար է տրամաբանության շրջանակում տեղավորել...
Արցախն իր ընտրությունը կատարել է. Հայաստանի առաջին օմբուդսմեն
Ամբողջ հայության նպատակը պետք է լինի ադրբեջանա-արցախյան հակամարտությունը աշխարհին ճիշտ ներկայացնելը…
Ով խոսում է, թալանի հոդված են կպցնում պոչին. Հրանտ Մարգարյան
Ես վստահ եմ, որ ինքը ասելու է, որ երբ այդպիսի բան է հայտարարել, հենց դա է նկատի ունեցել...
ՀՀ իշխանությունները կտրականապես չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել Արցախի հարցում. Բեքարյան
ՀՀ իշխանությունները չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել Արցախի հարցում...