News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար մեծ ճոխություն է Մերձավոր Արեւելքում հստակ քաղաքականություն չունենալը. իրանագետ: «Փոփոխվող Մերձավոր Արեւելքը եւ անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ մենք մեզ Եվրոպայի մաս ենք համարում, ֆիզիկապես գտնվում ենք Մերձավոր Արեւելքում, եւ այդ ուղղությամբ չաշխատելը հղի է լուրջ հետեւանքներով: «Ոչ ոք չի կարող ասել, թե համաձայն Հայաստանի պաշտոնական քաղաքականության ինչպե՞ս պետք է անվանել աշխարհագրական հայտնի միավորը՝ Պարսից ծո՞ց, թե՞ Ծոց»,- նշեց Ոսկանյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը հստակ պատկերացում ունի եւ այն անվանում է Պարսից ծոց, նույնիսկ երբ նախագահը գտնվում է Սաուդյան Արաբիայում կամ ԱՄԷ-ում:

Ոսկանյանը նշեց, որ Մերձավոր Արեւելքում հայ համայնքներն աստիճանաբար կրճատվում են, եւ տարածաշրջանից հայկական բնակչության արտահոսքը շարունակվում է: «Անհրաժեշտ է ընդհանուր մոտեցում, որը կներառի բազմաթիվ տարրեր»,- ընդգծեց Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով՝ մոտեցումը պետք է ներառի բազմաթիվ ուղղություններ՝ Սիրիայից մինչեւ Աֆղանստան: Այդ կապակցությամբ նա չմտածված անվանեց մոտեցումը, որի դեպքում չի կիրառվում աֆղանական գործոնը հակաադրբեջանական քարոզչության մեջ: «Ադրբեջանի կարեւորագույն գործընկերներից մեկը Պակիստանն է, որի հետ Աֆղանստանը խնդրային հարաբերություններ ունի»,- հիշեցրեց փորձագետը:

«Պարսից ծոցի երկրների ղեկավարների համար «հեղափոխություն» բառն ասոցացվում է, պատկերավոր ասած, սատանայի հետ: Նրանք վախենում են հեղափոխությունից ոչ թե «իրենց համար», այլ հաշվի առնելով Իրանի փորձի հետեւանքները: Այդ պատճառով այդ երկրների հետ երկխոսության ժամանակ այդ բառի օգտագործումը, քիչ հավանական է, որ դիվիդենտներ կտա»,- նշեց իրանագետը վարչապետի վերջին հարցազրույցի համատեքստում:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ