News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջատների թիվը մոլորակի մի շարք շրջաններում ավելի արագ է նվազում, քան համարվում էր նախկինում։ Մասնավորապես, Գերմանիայում վերջին 10 տարիներին դրանց տեսակների թիվը շատ տեղերում, օրինակ՝ մարգագետիններում եւ անտառային զանգվածներում, նվազել է գրեթե մեկ երրորդով։ Նման եզրակացության են եկել գիտնականները, որոնց եզրահանգումները հրապարակվել են Nature գիտական ամսագրում։ Այս մասին համառոտ տեղեկացրել է Անտառի, ձյան եւ լանդշաֆթի շվեյցարական դաշնային գիտահետազոտական ինստիտուտի (WSL) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականները հավաքել են ավելի քան միլիոն միջատներ (մոտ 2700 տեսակ) գերմանական Բրանդենբուրգ, Թյուրինգիա եւ Բադեն Վյուրթենբերգ երկրամասերի 300 շրջաններում։ Նրանք ապացուցել են, որ շատ տեսակների թվաքանակը նվազում է։ Վերջին տարիներին  ուսումնասիրված շրջաններում միջատների հետազոտվող տեսակներն առհասարակ չեն նկատվել։ Ե՛վ անտառներում, ե՛ւ մարգագետիններում փորձագետները հաշվել են մեկ երրորդով ավելի քիչ տեսակներ, քան 10 տարի առաջ։ Այդ գործընթացը նկատվել է արոտավայրերում, մարգագետիններում եւ անգամ պահպանվող անտառներում։

«Այսքան մասշտաբային կրճատումն ընդամենը 10 տարում մեզ համար անակնկալ էր։ Դա վախեցնող, բայց ավելի վաղ հետազոտություններում ներգրվող պատկեր է»,- ասել է գիտական նախագծի հեղինակներից՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Վայսերը։

Միջատներն ամենից շատ պակասել են մարգագետիններում, որոնք շրջապատված են ինտենսիվ շահագործվող հողատարածքներով։ Միեւնույն ժամանակ, հատկապես տուժել են այն տեսակները, որոնք չեն կարողանում տեղափոխվել հեռավոր վայրեր։ Անտառներում, ընդհակառակը, ավելի քչացել են այն միջատները, որոնք հարմարվել են հեռավոր տեղափոխություններին, եւ գիտնականներն առայժմ չեն կարողանում միանշանակ բացատրել այս փաստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ