News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի եւ թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է , որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը եւս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար:

Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը եւ կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը:

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը եւ կարեւորել գործակցությունն այդ համատեքստում:

Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաեւ ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,-ասել է Հայաստանի նախագահը:

ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղել Յուրի Լուժկովի ընտանիքին
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից․․․
ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը․ Էկոնոմիկայի նախարարություն
Կարևորելով գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը` կողմերը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ներդրումային ծրագրերի վերաբերյալ․․․
ՀՀ-ն ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման Ռուսաստանի համաձայնությունը
Հայաստանն ստացել է Ռուսաստանի համաձայնությունը...
«Տաշիր» ընկերությունների խումբը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի վրա. նախարար
Նախարարն անդրադարձավ նաեւ «Ռուսհիդրո» եւ «Տաշիր» ընկերությունների խմբի միջեւ գործարքին…
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը չի մեկնաբանել Նժդեհի հուշատախտակի հետ կապված միջադեպը
Մենք այսօր դրա համար չենք հավաքվել, ասել է Կոպիրկինը...
Դեկտեմբերի 26-ին նախատեսվում է 70 մլն դոլար վարկի օգտագործման հարցի քննարկումը. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Դեկտեմբերի 26-ին միջկառավարական հանձնաժողովի շրջանակում նախատեսվում է Ռուսաստանի հատկացրած 70 մլն դոլար վարկի օգտագործման հարցի քննարկումը…