News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում, ինչը նշանակում է ձկնորսության արգելք ծովափին, Գազայից իսրայելական տարածքի գնդակոծումից հետո, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել  է Պաղեստինի ձկնորսների ասոցիացիայի նախագահ Զաքարի Բեյքերը։

Բեյքերի խոսքով՝ «իսրայելական կողմը տեղեկացրել է ձկնորսության պաղեստինյան ասոցիացիային ծովը ձկնորսների համար փակելու մասին՝ մինչեւ հետագա տեղեկացում»։

Իսրայելական կողմը թույլ էր տալիս ձկնորսություն անել Գազայի հատվածի ափին 6-9 մղոն տարածության վրա (11,1-16,6 կիլոմետր)։

Վերջին ամիսներին ամենամեծ սրացումը պաղեստինյան անկլավի սահմանին տեղի ունեցավ իսրայելական ՌՕՈւ-ի կողմից Գազայում «Իսլամական ջիհադ»-ի հրամանատար Բախի Աբու ալ Աթայի ոչնչացումից հետո։ Իսրայելը նրա վրա է դնում իսրայելցի խաղաղ բնակիչների եւ զինվորականների դեմ հարյուրավոր ահաբեկչությունների պատասխանատվությունը։

Երեքշաբթի իսրայելական տարածքը ենթարկվել է ուժեղացված հրթիռակոծման Գազայից։ Գազայից հիսուն հրթիռային արձակում է գրանցվել իսրայելցի զինվորականների կողմից առավոտյան, դրանցից 20-ը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը։ Հրետակոծությունները շարունակվել են նաեւ ավելի ուշ։ Հրթիռակոծությունների նախազգուշացման համակարգերն ակտիվացվել են երկրի հարավում եւ կենտրոնում, ներառյալ այնպիսի խոշոր քաղաքները, ինչպիսին են Թել Ավիվը, Մոդիինը, Խոլոնը, Աշքելոնը եւ Ռիշոն լե Ցիոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Իսրայելի զորքերը շրջափակել են Պաղեստինի մայրաքաղաքը
Ներկա պահին մենք վերահսկում ենք Ռամալլահի մուտքերն ու ելքերը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ