News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ արշավն ավարտված չէ եւ հրեական պետությունը պատրաստվում է շարունակել այն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Անցած գիշեր կողմերը դադարեցրել են հարվածների երկօրյա փոխանակումը, որը չորս իսրայելցու եւ քսանհինգ պաղեստինցու կյանք է խլել։

«Արշավն ավարտված չէ, այն պահանջում է համբերություն եւ խորաթափանցություն։ Մենք պատրասվում ենք շարունակել։ Մեր նպատակն է եղել եւ մնում խաղաղության եւ անվտանգության ապահովումը հարավի բնակիչների համար»,- ասվում է կառավարության ղեկավարի հայտարարությունում։

Հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք ենթադրաբար ձեռք էին բերվել Եգիպտոսի միջնորդությամբ, մամլո ամփոփագրում չեն հիշատակվել։

Ըստ Նեթանյահուի՝ զինված դիմակայության հերթական ռաունդի ընթացքում պաղեստինցի զինյալներին ծանր վնաս է հասցվել։

«Վերջին երկու օրերին մենք մեծ ուժով հարվածել ենք ՀԱՄԱՍ-ին եւ «Իսլամական ջիհադին», ռմբակոծել ավելի քան 350 թիրախ, գրոհել ահաբեկչության առաջնորդների եւ ակտիվիստների վրա, փլուզել ահաբեկչական ամրությունները»,- ասել է նա։

Պաղեստինցի զինյալները շաբաթ առավոտվանից Իսրայելի հարավի ուղղությամբ 690 հրթիռ եւ ական են արձակել։ Դրանցից 240-ը որսացել են ՀՀՊ «Երկաթե գմբեթ» սարքերը, մոտ 35-ը, ոստիկանսության տվյալներով, ընկել են բնակելի կետերի գծում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Իսրայելի զորքերը շրջափակել են Պաղեստինի մայրաքաղաքը
Ներկա պահին մենք վերահսկում ենք Ռամալլահի մուտքերն ու ելքերը…
Ամենաշատ