News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այնքան հակասող, իրար հետ կապ չունեցող ձեւակերպումներ է տվել Նիկոլ Փաշինյանը, որ դժվար է տրամաբանության շրջանակում տեղավորել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց «Ակունք» Քաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար, խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Արցախի հարցը իսկապես փակուղում է հայտվել այն պատճառով, որ իրար հակասական, ոչ ռազմավարական, ոչ հայեցակարգային դիրքորոշում ներկայացրեց։

Մի կողմից եվրոպաների համար ասվում է, որ պետք է այնպիսի լուծում լինի, որ բավարարի երեք կողմերին, չնայած չեմ կարծում, որ այս մոլորակի վրա կլինի որեւէ մեկը, որը պրակտիկ ասի, թե որն է լինելու այդ լուծումը, հատկապես երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, շատ կարճ ժամանակ հետո Ալիեւը հայտարարում է՝ ոչ միայն Արցախը Ադրբեջան է եւ վերջ, այլ Երեւանը, Զանգեզուրը։ Դա դիվանագիտական պոպուլիզմի դրսեւորում է, երբ ուզում ես քաղաքակիրթ երեւալ, եւ Եվրոպան ծափահարի, մյուս կողմից ասում ես՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այս երկու իրար հասակող կարգախոսի արանքում իսկապես Արցախի հարցը մտել է փակուղի»։

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Եթե մի քիչ ավելի խորանանք, Լավրովը բավական լուրջ օրակարգով էր եկել, պատահական չէ, որ կարճ բրիֆինգի ընթացքում երկու անգամ ցիտեց Փաշինյանի խոսքը այդ երեք կողմերին բավարարելու մասին։ Ինքը շատ լուրջ դիվանագետ է, գիտի, որ պրակտիկորեն նման լուծում բացառվում է, բայց վտանգավոր է, որ մեծ դաշտ է բացվում շահարկումների համար, երբ երեք կողմին պիտի բավարարի, յուրաքանչյուրը յուրովի կօգտվի դրանից՝ թե եռանախագահությունը, թե Ադրբեջանի եւ ինչու ոչ, նաեւ մեր ռազմավարական դաշնակիցը։ Այդ հայտարարությունները, որ արվում են, արտաքին քաղաքականության արդյունքում ցանկացած հակասող, ցանկացած չմտածված, ոչ հայեցակարգային որոշում կարող է շատ վտանգավոր լինել պետության համար»։

Ռուբեն հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանը սա ոչ թե միտումնավոր է անում, այլ «ծրագիր չունի, տեղյակ չէ՝ ինչ է իրենից ներկայացնում Արցախը». «Ինքը հրաշալիորեն տիրապետում էր՝ ոնց կարելի է արագաչափերը փակել, ոնց կարելի է ասել, որ 200 հազար տատիկ պապիկներ հացին կակա են ասում։ Նույնիսկ տերմինալոգիան, երբ առաջին անգամ եղավ Արցախում եւ հայտարարեց, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է, դա մի ձեւակերպում էր, որի դեմ 27 տարի մեր դիվանագիտությունը պայքարել է։ Ես հասկացա, որ ոչ թե ինքը իսկապես կարգավիճակ է տալիս Հայաստանին, ուղղակի չգիտի՝ դա ինչ է նշանակում, որովհետեւ այնուհետեւ հենց հաջորդ օրը ադրբեջանական մամուլը ուղղակի ծափահարեց, ասաց՝ բռավո, եղել է մի ղեկավար, որը ճիշտ է ընկալում, որ սա հողային պահանջ է, իսկ երբ հակամարտող կողմ ես դառնում, ուրեմն դու պահաջատեր ես, հողային պահանջ ես ներկայացնում։ Ինքը պարտավոր է հարցնել նրանցից, ովքեր անցել են այդ պայքարի ճանապարհը, դիվանագիտական բառարանի հետ կապ ունենա, սովորի դիվանագիտական բառերի նշանակությունը։ Ես ցավում եմ, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի։ Չեմ մեղադրում, իսկապես հնարավորություն չի եղել սովորելու, բայց որ չի փորձում ինքնաուսուցմամբ, պրոֆեսիոնալների միջոցով հասկանալ ՝ ինչ է տեղի ունեցել եւ Ալիեւին ասում է՝ ժամանակ տվեք, որ ես ադապտացվեմ, տեսնեմ՝ ինչ բանակցային պրոցես է անցել եւ նրանից օգնություն է խնդրում, դրա հետեւանքով բանակցային պրոցեսն այսօր հայտնվեց փակուղում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ