News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկա հարյուրամյակի ավարտին Երկրի ջերմաստիճանը կարող է բարձրանալ Ցելսիուսի 3,4-3,9 աստիճանով, եթե չձեռնարկվեն կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրով նախատեսված քայլերը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ժնեւում հրապարակված ՄԱԿ Շրջակա միջավայրի Ծրագրի (ՅՈւՆԵՊ) ամենամյա զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Իրենց հետազոտությունում ՅՈւՆԵՊ փորձագետները վերլուծում են խզումը Փարիզի համաձայնագրում նշված կողմնորոշիչների եւ իրական վիճակի միջեւ։ Ընդգծվում է, որ «երկրները հավաքական անհաջողություն են կրել՝ չկարողանալով կանգնեցնել ջերմոցային գազերի արտադրման գլոբալ աճը, եւ դա նշանակում է, որ հիմա ավելի խոր ու արագ կրճատում կպահանջվի»։ «Գազերի արտանետումը վերջին տասնամյակներին ավելացել է ամեն տարի 15 տոկոս տեմպերով» եւ 2018-ին հասել «ռեկորդային 55,3 գիգատոննայի»։

Որպեսզի Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը ներկա հարյուրամյակի վերջին չգերազանցի Ցելսիուսի 2 աստիճանը, կպահանջվի մինչեւ 2030 թվականը նվազեցնել արտանետումները 25 տոկոսով, իսկ ջերմացումը մեկուկես աստիճանով նվազեցնելու համար անհրաժեշտ է դրանք նվազեցնել 55 տոկոսով։ Դա նշանակում է, որ 2020-2030 թվականներին ջերմոցային գազերի արտադրումը պետք է նվազի ամեն տարի 2,7 տոկոսով կամ 7,6 տոկոսով համապատասխանաբար։ «Եթե ամեն բան թողնվի այնպես, ինչպես կա, ապա այս հարյուրամյակում կարելի է սպասել ջերմաստիճանի 3,4-3,9 աստիճան բարձրացում, ինչը կհանգեցնի լայնածավալ ավերիչ հետեւանքների կլիմայի համար»,- ընդգծում են փորձագետները։ ՅՈւՆԵՊ-ում հատուկ հույսեր են կապում G20-ի երկրներում գազերի արտադրումը նվազեցնելու հետ, որոնց ընդհանուր առմամբ բաժին է ընկնում մթնոլորտ արտանետվող բոլոր ջերմոցային գազերի 78 տոկոսը։

«Հավաքական անհաջողություն կրելով՝ մենք պետք է այժմ ամեն տարի 7 տոկոսով գազերի արտադրումը կրճատելու փորձեր անենք»,- ասել է ՅՈւՆԵՊ գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։ «Մեզ հարկավոր է արագ հաջողություն 2020 թվականին արտանետումները կրճատելու հարցում՝ որքան որ դա հնարավոր է»,- նշել է նա՝ ավելացնելով, որ պետք է «լրացնել բաց թողածը»։ Եթե դա չարվի, նախազգուշացրել է Անդերսենը, ապա անհնար կլինի հասնել Ցելսիուսի մեկուկես աստիճանով ջերմաստիճանի աճի սահմանափակման հարյուրամյակի ավարտին։

ՅՈւՆԵՊ-ում նշել են, որ աշխարհում էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումը թույլ կտար մինչեւ 2050 թվականը նվազեցնել արտանետումները 8,1 գիգատոննայով, իսկ տրանսպորտի էլեկտրիֆիկացումը՝ 6,1 գիգատոննայով։ Մեծ արդյունք է խոստանում նաեւ պողպատի եւ ցեմենտի օգտագործման արդյունավետության բաձրացումը։

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, միջազգային գագաթաժողովի արդյունքների հիման վրա։ Նրա մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մինչինդուստրիալ դարաշրջանի ցուցանիշի համեմատ միջին ջերմաստիճանի՝ Ցելսիուսի 2 աստիճանից ավելիի բարձրացում մինչեւ 2100 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ