News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը պարենային լավ պոտենցիալ ունի, եւ անհրաժեշտ է ամեն բան անել, որպեսզի օգտագործվեն երկրի արտահանական հնարավորություններն այս ուղղությամբ։ Կարեւոր է նշել, որ, օրինակ, գինու որակը Հայաստանում 10 տարում էապես լավացել է։ Այս մասին  մթերային ներդրումների հնարավորություններին եւ գործարարության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովում նոյեմբերի 27-ին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման երկամյակը, որն ամուր հիմք է դարձել շատ ոլորտներում համագործակցության համար։ «Կարեւորագույն ուղղություններից մեկը Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարելավումն է»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։

Վիկտորինի խոսքով՝ ԵՄ-ը ջանում է ոչ թե պարզապես օգնել երկրի բնակչությանը քաղցած չմնալ, այլ ունենալ որակյալ պարեն։ «Բացի այդ, կարեւոր է ջանքեր գործադրել գյուղատնտեսության ոլորտում կրթության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ էներգետիկ ճյուղի զարգացման համար, որպեսզի ամուր հիմք ապահովվի բնական պայմանների օգտագործման համար, բարձրացվի արտահանական պոտենցիալը, ինչը սերտորեն կապված է պարենային անվտանգության խնդրի հետ։ Այս հարցում ԵՄ-ը ձգտում է ավելի սերտ համագործակցել Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հետ՝ տարբեր ուղղություններով, աղքատության հաղթահարման համար, այդ թվում հանրապետության մարզերում»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագիրը (ՀՊԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել է միջազգային համաժողով՝ նվիրված մթերային ներդրումների հնարավորությանը եւ գործարարության զարգացմանը։ Համաժողովը կազմակերպվել իտալական խոհանոցի շաբաթի շրջանակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ