News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր ներկայացրած օրինագիծն ուղղված է ԶՈւ զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունները թույլ չտալուն։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 6-ին ասաց օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝  զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը պատժվելու է ազատազրկման իրական ժամկետով։ Եթե զինծառայողն իր զորամասի տարածքում կամ մեկ այլ տեղում ծառայություն կատարելիս ոչ միտումնավոր կամ գիտակցաբար մյուս զինծառայողին կսպառնա, բռնություն, դաժան վերաբերմունք կցուցաբերի կամ կնվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը կարող է դառնալ անուղղակի կամ ուղղակի պատճառ տուժած զինծառայողի ինքնասպանության համար, կպատժվի օրենքով, 3-8 տարի ազատազրկմամբ։ Եթե այս արարքները կատարվեն անձանց խմբի, սպայի, հրամանատարի, մի ենթակայի կողմից մյուս ենթակայի հանդեպ, կանոնավորապես նույն անձի դեմ, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 5-10 տարի։ Իսկ եթե այս հանցագործությունները կատարվեն ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կավելանա՝ 7-12 տարի։

«Մեր Զինված ուժերում ինքնասպանությունների վիճակագրությունը բավական տխուր է։ Ցավոք, այսօրվա դրությամբ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների պատճառով մեր բանակում ինքնասպանությունների թիվը զինծառայողների շրջանում էապես ավելացնում է թշնամու կրակից կորուստների թիվը։ Այս հարցը լուրջ եւ անհապաղ լուծում է պահանջում»,- ասել է Զոհրաբյանը։ Նա ընդգծել է, որ սպաները եւ հրամանատարները, որոնք իրենց թույլ են տալիս նվաստացնել ենթականերին, պետք է հասկանան, որ իրենք գործ ունեն երկրի Զինված ուժերի զինվորի, այլ ոչ թե «ստրուկի» հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ