News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռնման հուշագիրը շանտաժի արդյունք է, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասը ANT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ դրանում բացակայում է բովանդակությունը:

Նա ընդգծել է, որ նրանք արել են դա Հունաստանի վրա ճնշում գործադրելու համար: «Այդ քայլն ակնկալվում էր հուլիսից, ձեռնարկվել էին մի շարք քայլեր եւ գործողություններ դրանից խուսափելու համար»,-ասել է Դենդիասը: «Սակայն Տրիպոլիի կառավարությունը ենթարկվել է շանտաժի Թուրքիայի կողմից գեներալ Խաֆթարի զորքերի գործողությունների արդյունքում եւ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր: Հունաստանը պատրաստում է համապատասխան նամակը Միավորված Ազգերի Կազմակերպությանն ուղարկելու համար եւ կձեռնարկի բոլոր միջոցները միջազգային եւ ծովային իրավունքի շրջանակում, որոնք կցուցադրեն, որ դրանում ամբողջովին բացակայում է բովանդակությունը»:

Նա ընդգծել է, որ Հունաստանը խաղաղասեր երկիր է, որը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: «Հունաստանը չի հավատում ուժի միջոցով վեճերի հանգուցալուծմանը: Սակայն դա չի նշանակում, որ նա հնարավորություն եւ կամք չունի իր ազգային տարածքները պաշտպանելու համար»,-ասել է ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ