News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գնորդներին ներգրավելու նպատակով MINI ընկերությունը դիտարկում է Clubman ունիվերսալի կառուցվածքի փոփոխության հնարավորությունը։ Բրիտանական ապրանքանիշը կարող է մոդելը վերածել ամենագնացի, հղում անելով MINI-ի գլխավոր դիզայներ Օլիվեր Հայլմերին հաղորդում է Autocar-ը։

MINI-ի ղեկավարությունն անհանգստացած է հյուսիսամերիկյան շուկայում վաճառքների նվազմամբ։ Ապրանքանիշի միակ քրոսովեր Countryman-ն ԱՄՆ-ում համարում են իր գնի համեմատ չափազանց թանկ, այդ իսկ պատճառով MINI-ն չի բացառում Clubman անվամբ լիարժեք ամենագնացի թողարկման հնարավորությունը։ Սակայն եթե Clubman-ն իսկապես ունենա ավելի մեծ չափսեր, ապա MINI-ն կստանա երկու իրար հետ մրցակցող մոդել, հաղորդում է Motor-ը։

Օլիվեր Հայլմերն ակնարկել է, որ ընկերությունում մտադիր են փոքրացնել երեք դռնանի MINI Cooper հեչբեքի չափսերը։ Միաժամանակ դիզայները դժգոհել է, որ էլեկտրիֆիկացիայի եւ անվտանգության ստանդարտների խստացման պայմաններում մոդելի չափսերի նվազեցումը հեշտ գործ չէ։ Բացի այդ, ոչ բյուջետային կոմպակտ ավտոմեքենաների համար դժվար է շուկայական պատուհան գտնելը։

Ներկայումս MINI մոդելների գամման կազմված է երեք եւ հինգ դռնանի Cooper հեչբեքից, Cabrio կաբրիոլետից, Clubman ունիվերսալից, Countryman եւ Paceman քրոսովերներից, ինչպես նաեւ John Cooper Works «լիցքավորված» շարքից։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ