16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի հայրը՝ Արա Սուքիասյանը ֆեյսբուքյան մի օգտատիրոջից սպառնալիքներ է ստացել։ Այս մասին նա պատմեց NEWS.am-ի հետ զրույցում։ 

«Նամակում բառացի ասել են՝ էդ սպանված աղջկա ընկերը ինձ  է փնտրում: Իրենք հասկանում են, որ ես պայքարում եմ, որ գործը ճիշտ բացահայտվի, որ ակտիվ չինեմ, էդ մարդիկ էդպես են ընկալում, ասում են ձենդ չհելնի: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Շատ հավանական է, որ իրար հետ կապ ունենան, ով որ ինձ ահաբեկչական նամակը գրել է: Ես չեմ կարծում, թե  մի հոգի է, հերթական մի դեպքն է այդ խմբի գործունեության հետ»,-ասաց նա։

Երիտասարդի հայրը հայտնեց, որ դիմել է ոստիկանություն։ Թեեւ ոստիկանությունում վստահեցել են, որ աշխատանքներ են տարվում սպառնալիքներ ներկայացրած անձին փնտրելու ուղղությամբ, սակայն ինքը մտահոգված է եւ իր ընատնիքի անվտանգությամբ․ «Մենք ականջներս ամեն վարկյան ձայնի նստած ենք, աղջիկս Երեւանում է, չգիտի՝ ոնց գնա աշխատանքի: Ոստիկանությունն էլ ասում է՝ բավարար ռեսուրսներ չունեն, որ ապահովեն մեր անվտանգությունը: Ոստիկանության դանդաղկոտությամբ կաշկանդված եմ: Ես անգամ  փորձել եմ խոսեցնել սպառնացողին, շատ կոնկրետ ասում է՝ ցանակնո՞ւմ եք զգալ իմ իրական ուժը»։

Հայրը կարծում է՝ իր որդին անմեղ է եւ «ինքնախոստովական ցուցմունք է տվել ճնշումների ազդեցության տակ, ինչի մասին է վկայում նաեւ այն, որ այդ ժամանակ հրաժարվել է պաշտպանից»: Նա պատմեց, որ որդուն մի պահ տեսել է, նա «անճանաչելիոոն» փոխված է եղել ․ «Մի զոհ էլ իմ տղան է: Ի սկզբանե կարած գործի հետեւանք է, իրեղեն ապացույցներ են արագ տարել, դրել մոտը:  Տեսարանը կա՝ ոնց են բռնած տանում, մարդիկ չեն կարողանում զսպել վայրենի մոլուցքը, ներսը բա ի՞նչ արած կլինեն: Իմ տղայի ձեռքերն այնպես են ոլորել, կջարդեն, կհանգսանան: Հաստատ տանելու ընթացքում խփել էլ են: Հաստատ նախօրոք խփած կլինեին, կորզել են կեղծ ինքնախոստովանություն , միլիցեքով հավաքվել են, Աբովյանից տարել են, մեքենայի մեջ ինչ խոսած, հայհոյած կլինեին, սա ապացուցվող չէ, եթե նույնիսկ»։  Նա նաև կարծում է՝ որդու ն ձերբակալել են պարզապես այն պատճառով, որ նա եղել է հարմար թիրախ․ «Փաստ է, որ սպանողին պիտի գնեն չէ, տղաս դիտվում է որպես շատ հարմար թիրախ, շատ խոցելի»:  Հայրը պատմեց, որ ձերբակալելուց առաջ խոսել է որդու հետ․ «Ես էդ օրերին ժամը 8-ին խոսել եմ, 10-ի կողմերը, հաջորդ օրը առավոտ էլ եմ խոսել։ Իմանալով, որ ծանոթի տղաներին տարել են ոստիկանություն, գնացել է ոստիկանություն, ճանապարհին են բռնել»։

 Երիտասարդի հոր համոզմամբ՝ խախտվել է անմեղության կանխավարկածը․   «Նայեք, տեսեք իմ տղայի նկարները տարածվեցին: Ի սկզբանե հրապարակեցին, որ տղաս մարդասպան է, սպառնալիքներ անողերի թեւերը անկաշկադ:  Ինձ համար դատապարտելի երեւույթ է կատարվածը,  ոչ ոք իրավունք չուներ»։

Արա Սուքիասյանը նշեց, որ միջոցներ չունեն փաստաբան վարձելու, ֆինանսական խնդիրների պատճառով անգամ որդին ժամանակին չի կարողացել ավարտել բարձրագույն կրթությունը Գյումրու մանակավարժական ինստիտուտում:   «Երրորդ կուրսից դուրս մնաց, վարձը չկարողացանք տալ, համալսարանը  հրաժարվում էր հաշվի նստել էդ հանգամանքի հետ, որ արտոնություն ուներ,  դիրքում էր ծառայել, դիրաքապահ է  եղել»։