News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն, եւ այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ-ում գոր­ծող քննիչ հանձնաժողովը նիստ է անելու եւ քննարկելու այդ փաստաթուղթը: Այս մասով մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդ եզրակա­ցության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել:

Օրինակ՝ Ջրային օրենսգրքով եւ «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույ­լատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները:

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին սպասում է ՊԵԿ-ին ուղղված հարցման պատասխանին: Մաս­նավորապես, քննիչ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել էին, թե ինչու է կառավարությունը 2017 թվականին 29 մլրդ դրամի ներկրման արտոնություն տվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, եւ ինչ են արվել Հայաստան ներկրված ապրանքները, ընդ որում՝ այնպիսի ապրանքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն հանքարդյունաբերության ոլորտի հետ:

Այսպիսով՝ Ամուլսարի հանքի շահագործման մասով նոր զարգացումներ են սպասվում: Ավելին՝ մեր տեղեկու­թյուններով' «Լիդիան Արմենիա» ընկերությունն այժմ անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ