News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արտահայտվել է դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպի մասին։

Հիշեցնենք, որ նախկին նախարարն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի գործի առանձնացված վարույթով։ Անցած նիստի ժամանակ տուժած կողմի ներկայացուցիչը իրեն թույլ էր տվել հայտարարել. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»: Արտահայտության երկրորդ մասը չհաջողվեց լսել: Պաշտպանության կողմը դա ընկալել էր որպես սպառնալիք։ Փաստաբան Միհրան Պողոսյանը հրաժարվել է մասնակցել նիստին՝ դատարանին տեղեկացնելով, որ չի մասնակցում, քանի որ դատարանն ի վիճակի չէ ապահովել կողմերի մրցակցությունը եւ թույլ է տալիս հնչեցնել վիրավորանքներ եւ սպառնալիքներ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրել է ձայնագրությունը եւ ոչ մի վիրավորական կամ սպառնալից բան չի գտել։ Իսկ եթե պաշտպանության կողմը այլ կերպ է մտածում, կարող է դիմել համապատասխան կառույցներ։

Լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնելով՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ դատարանը պետք է հրապարակեր ձայնագրությունը։ «Առայժմ իմ փաստաբանը չի պատրաստվում հետեւել օրինակին»,- տեղեկացրեց նախկին նախարարը ճշգրտող հարցին ի պատասխան։ Բայց հարցին, թե համարում է արդյոք ինքը՝ Օհանյանը, դա վիրավորանք, նախկին նախարարը չպատասխանեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ