News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ներկա ղեկավարը կարող է մասնակից լինել իր սպանության փորձին։

«Նրանք, ովքեր վարում են Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի՝ պարոն Ալի Նագիեւի անձնական էջը, հաստատ խելքները թռցրել են։ Որպես կարիերային աճի նշան՝ նրան վերագրել են Ռիգայում բլոգեր Լապշինի սպանության փորձ։ Իբր, ծնվել է Նախիջեւանի Բաբեկի շրջանում սովորական մի մարդ։ Բայց նա շատ է սովորել, աշխատել, ծառայել հայրենիքին։ Եվ 62 տարեկանում հասել է այն աստիճանի, որ հրամայել է սպանել բլոգեր Լապշինին։ Հիանալի օրինակ է ադրբեջանցի երիտասարդության համար, որն առանց այդ էլ մեծացել է Ռամիլ Սաֆարովի «հերոսության» օրինակով, որը կացնահարել էր քնած հայ զինվորին հյուրանոցում։ Ահավոր է, անկեղծ ասած»,- նշել է բլոգերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ