News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Freedom House կազմակերպությունը աշխարհի երկրների կառավարություններին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ եւ հեռարձակման կանոնները խստացնել «արտասահմանյան լրատվամիջոցների վրա ազդեցություն գործելու ուղղությամբ Չինաստանի ջանքերի դրամատիկ էքսպանսիայի» ֆոնին, հայտնում է Reuters-ը: 

«Երբ չինացի դիվանագետներն ու անվտանգության գործակալներն անցնում են սահմանները եւ փորձում միջամտել մյուս երկրների լրատվամիջոցների ռեպորտաժներին, այդ երկրի կառավարությունը պետք է վճռականորեն բողոքի»,- նշված է կազմակերպության զեկույցում:

Freedom House-ը բողոքի տարբերակների թվում նշում է նաեւ երկրից համանման պաշտոնական անձանց վտարումը:

Կազմակերպությունը նաեւ հայտարարում է, որ ԱՄՆ-ն եւ մյուս երկրները պետք է աջակցեն քաղաքականությանը, որը չինական լրատվամիջոցներից պահանջում է հրապարակել վճարովի գովազդի ծախսերի գումարները, սեփականության կառույցները եւ չինական պետական սուբյեկտների հետ այլ տնտեսական կապերը:

«Այն դեպքում, երբ այս ջանքերի որոշ ասպեկտներ համապատասխանում են ավանդական հանրային դիվանագիտությանը, մյուս շատ ասպեկտներ քողարկված են, ունեն հարկադրանքի բնույթ եւ պոտենցիալ կոռումպացված են»,- նշված է կազմակերպության զեկույցում, որը գերազանցապես ֆինանսավորում է ԱՄՆ կառավարության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ