News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես դատարան չէի գալիս, քանի որ ճնշումս շատ բարձր էր, ինձնից թուղթ էիք պահանջում, որ համաձայնվեմ՝ առանց ինձ դատավարությունը շարունակելուն, հիմա հնարավո՞ր չէ շարունակել դատական նիստն առանց Մխիթար Ավետիսյանի։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող «Սասնա Ծռերի» գործով դատական նիստին ասաց գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։

Դատարանն էլ հայտարարեց, որ նման պահանջ չի ներկայացվել ամբաստանյալին։

Պավլիկ Մանուկյանն էլ հարցրեց՝ արդյոք հնարավո՞ր չէ առանց Մխիթար Ավետիսյանի ներկայության շարունակել դատական նիստը, ինչին դատարանն ասաց.

«Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածը, այն է, ամբաստանյալի չներկայանալու հետեւանքները։ Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է, առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում՝ նա դատարանի որոշմամբ, կարող է բերման ենթարկվել եւ նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով»։

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը չէր ներկայացել նիստին՝ առողջական խնդիր ունենալու պատճառով։

Նշենք, որ նախորդ դատական մի քանի նիստերին հարցաքննվել են այդ գործով ամբաստանյալները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ