News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի հետ կապված Կոնգրեսին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի եւ Կիրովաբադի արյունալի ջարդերից, ապա Արցախի դեմ ադրբեջանական ձախողված ագրեսիայից, հայաֆոբիայից, առաջնագծում իրավիճակի սրումից, հայկական սրբավայրերի բացահայտ պղծումից հետո անցյալ վերադարձի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:  

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-ին՝ ուղիղ 30 տարի առաջ, Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ադրբեջանի ազգային ճակատի՝ իշխանության ձգտող մի քանի հազար կողմնակիցներ Բաքվում ազգային հողի վրա զանգվածային ջարդեր կազմակերպեցին։

Ջարդերը սկսվելու պահին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովի գլխավորությամբ, գրեթե ամբողջովին կորցրել էր իրավիճակի հսկողությունը։ Կրակին յուղ էր լցնում նաեւ Նախիջեւանի կլանը, որի ղեկավար Հեյդար Ալիեւը, գտնվելով Մոսկվայում, ամեն կերպ պաշտպանում էր ջարդերը՝ հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու եւ իր վերադարձի համար հող նախապատրաստելու համար։

Իր դաժանությամբ նախադեպը չունեցող հայկական ջարդերը սկսվելու պահին Բաքվում տեղակայված խորհրդային զինվորական ստորաբաժանումներն ամբողջովին արգելափակված էին մնացել Սալյանսկի զորանոցներում։

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես ընդունել է այն փաստը, որ ջարդերն իրականացվել են ազգային հողի վրա։

Սակայն Բաքվի ողբերգական իրադարձությունների տրամաբանությունը չի տեղավորվում ժամանակակից Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի «տրամաբանության» մեջ, որն ամբողջովին իր տակ է վերցրել Ալիեւների կլանը։ 

Հայաստանում այսօր սգում են զոհերի համար։ Իսկ Ադրբեջանում կամ չեն հիշում նրանց կամ հատկապես պետությանը ենթակա լրատվամիջոցներով ցինիկ եւ ակնհայտ կեղծիք են տարածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ