News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում որոշակի մեսիջներ կան, որտեղ ես ռիսկեր եմ տեսնում, որ հնարավոր է լրատվամիջոցների հանդեպ «օրենսդրության» շրջանակներում ինչ-ինչ մտահոգիչ խնդիրներ առաջանան: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դա փաստ է, բայց նաեւ պետք է ասեմ, որ որպես նախկին լրագրող, որը երկար տարիներ աշխատել է ամենաարմատական օրաթերթում՝ «Հայկական ժամանակ»-ում, եւ թերթին, նրա գլխավոր խմբագրին, որ հիմա մեր վարչապետն է, ամիս չկար, որ դատի չտային, դատական գործընթացների մեջ չլինեինք նախկին իշխանությունների կողմից, այսինքն ՀԺ-ն նրանց ամենաթիրախային լրատվամիջոցն էր, իրենք չկարողացան ոչինչ անել: Որեւէ իշխանություն դա չի կարող անել: Ուղղակի աբսուրդ է մեդիային պատերազմ հայտարարելը: Դա ամենաանիմաստ գաղափարը կլինի, եթե որեւէ իշխանություն մտածի X կամ Y լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարի: Նախկինները պատերազմ հայտարարում էին, Նիկոլ Փաշինյանի հանդեպ ամենաաբսուրդ դատական հայցերը եղել են: Ոչինչ չշահեցին: Ես հույս ունեմ, որ գործող իշխանությունը այնքան ողջախոհ կլինի, որ երբեւէ չի մտածի այդ մասին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հաճախ իշխանության ներկայացուցիչները մերժում են ընդդիմադիր լրատվամիջոցներին հարցազրույց տալ, նա ընդգծեց. «Այստեղ դե յուրե որեւէ հարց չի կարող լինել, մարդն ասում է՝ ես չեմ ցանկանում X լրատվամիջոցին հարցազրույց տալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ