News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կլիմայական փախստականներին չի կարելի զրկել ապաստանի իրավունքից, եթե նրանց կյանքը վտանգի մեջ է, որոշել է ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովը, որն առաջին անգամ կլիմայական պատճառներով ապաստան փնտրողի հայց է ուսումնասիրել։ Հանձնաժողովի որոշումը պատմական է, հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, հայտնում է DW-ը։

Այդ որոշումը դռներ է բացում գլոբալ տաքացման հետ կապված ապաստան տրամադրելու միջնորդության համար։ «Երկրները չեն կարող արտաքսել մարդկանց, որոնք բախվում են կլիմայի փոփոխությամբ առաջացած եւ կյանքի իրավունքը խախտող հանգամանքների հետ»,- ասվում, է հայտարարության մեջ։

Տվյալ դեպքում խոսքը Կիրիբատի կղզի-պետության բնակիչ Իոանե Տեյտիոտայի մասին է։ 2015թ․ նա կնոջ եւ երեխաների հետ Նոր Զելանդիայում ապաստան ստանալու հայց էր ներկայացրել եւ մերժվել էր։ Դրանից հետո նա բողոքով ՄԱԿ էր դիմել։ Ընդ որում, Տեյտիոտան նշել է, որ օվկիանոսի աճող մակարդակը Կիրիբատի կղզին կյանքի համար անպետք է դարձնում։ Ամեն ինչի հետ մեկտեղ, կրճատվում են գյուղատնտեսական տարածքները, իսկ խմելու ջրի պաշարները ավելի ու ավելի են աղտոտվում ծովի ջրից։

ՄԱԿ հանձնաժողովի կարծիքով՝ Կիրիբատիի իշխանությունները պաշտպանական բավարար մեխանիզմներ են ստեղծել բնակչության համար։ Միաժամանակ, երրորդ երկրների իշխանությունները իրավունք չունեն արտաքսել ապաստան խնդրողներին, թե կլիմայական պայմանների հետեւանքով ստեղծված իրավիճակը նրանց հայրենիքում կյանքը սպառնալիքի տակ է դնում, նշվում է եզրափակիչ մասում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 280 մլն մարդ ստիպված կլինի արտագաղթել գլոբալ տաքացման հետեւանքով։ Զեկույցի հեղնակները նշում են, որ 19-րդ դարից սկսած՝ համաշխարհային միջին ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, եւ շարունակում է սրընթաց աճել։Փորձագետների կարծիքով՝ այն 21-րդ դարի վերջին կբարձրանա 2-3 աստիճանով, եթե ածխաթթու գազի արտանետումների քանակը մնա այժմյան մակարդակի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ