News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզը մտադիր է անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել կարգավորելու համար Լիբանանի քաղաքական իրավիճակը: Այս մասին չորեքշաբթի Երուսաղեմում հայտարարել է այցով Իսրայելում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա բանակցություններ է անցկացրել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի եւ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Մամուլի ասուլիսում Մակրոնի ելույթի հեռարձակումը կատարվել է Ելիսեյան պալատի Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան իր կողմից հնարավոր ամեն ինչ կանի՝ Լիբանանի քաղաքացիներին օգնելու համար ներկայիս խոր ճգնաժամի իրավիճակում, որով անցնում է այս երկիրը»,- ասել է Մակրոնը: Նա նշել է, որ Ֆրանսիան Լիբանանին վերաբերվում է «բարեկամաբար» եւ «բարյացակամությամբ», որն «իսկապես թանկ է իր համար»:

Միաժամանակ, Մակրոնը շեշտել է, որ «անհրաժեշտ է աչալուրջ լինել ահաբեկչական գործունեության ցանկացած ձեւի հանդեպ, որը կարող է վարվել այս երկրից եւ սպառնալիք ներկայացնել Իսրայելի անվտանգությանը, եւ միաժամանակ սպառնալիք է կրում լիբանանցիների համատեղ գոյակցությանը»:

Լիբանանի նախագահ Միշել Աունը անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին անկախ սուննի քաղաքական գործիչ Հասան Դիաբին հանձնարարել էր երկրի նոր կառավորություն ձեւավորել այն բանից հետո, երբ զանգվածային ցույցերի ֆոնին հոկտեմբերի 29-ին հրաժարական էր ներկայացրել Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարությունը: Նոր վարչապետը խոստացել էր մշակել «Լիբանանի փրկության բարեփոխումների իրատեսական ծրագիր» եւ հայտնել էր, որ համաձայն է ժողովրդական բողոքի շարժման պահանջներին, որը, նրա խոսքով, «քաղաքական կյանքին ճիշտ ուղղություն կտար»:

Լիբանանի նախագահը հունվարի 21-ին հաստատել էր երկրի նոր կառավարության կազմը՝ վարչապետ Դիաբի գլխավորությամբ: Կառավարությունը, որը պետք է Լիբանանը հանի սուր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամից, բաղկացած է 20 տեխնոկրատ նախարարներից, որոնք ներկայացնում են երկրի քրիստոնեական եւ մուսուլմանական համայնքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ