News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրառում է իր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը դաշնակիցների եւ հարեւանների հետ հարաբերությունների վատթարացման հաշվին, հաղորդում է Financial Times-ը:

«Իր հարեւանների վրա մեծ ազդեցություն ստանալու Թուրքիայի ցանկությունը նոր չէ: Սակայն իր նպատակների հասնելու էլ ավելի հանդուգն ձգտումը շփոթեցրել է ինչպես եվրոպացի, այնպես էլ արաբ առաջնորդներին»,- գրում է թերթը:

Թուրքիան 3 խոշոր ներխուժում է ձեռնարկել Սիրիայի հյուսիսում, վերջինը՝ հոկտեմբերին, չնայած իր արեւմտյան դաշնակիցների առարկություններին: Թուրքիան նաեւ աջակցել է Կատարին 2017 թվականին Պարսից ծոցում վեճի ժամանակ եւ միջամտել է լիբիական կոնֆլիկտին՝ բախվել Պարսից ծոցի մի քանի երկրների եւ միջազգային գերտերությունների հետ:

Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները պատասխանատվության իրենց մասնաբաժինն ունեն երկրի արտաքին քաղաքականության քաոսային փոփոխության համար՝ կարծում է թուրք դիվանագետը: Նա նշել է Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերությունների վատթարացումը եւ Անկարայի համար անվտանգության հարցով որպես այլընտրանքային գործընկեր ԵՄ անարդյունավետությունը: 

Սակայն Էրդողանի արտաքին քաղաքականությունը նախկինի պես թույլ է՝ կարծում է Elcano Royal Institute մադրիդյան վերլուծական կենտրոնի վերլուծաբան Իլկե Տոյգուրը: Նա նշել է, որ Էրդողանը փորձում է դիվերսիֆիկացնել անվտանգության հարցով իր գործընկերներին, որպեսզի օգնի նրանց ընդլայնել իրենց հնարավորությունները, սակայն Անկարան տնտեսապես խոցելի է, քանի որ դեռեւս հույսը դնում է արեւմտյան դաշնակիցների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ