News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Falcon 9 հրթիռ-կրիչի թռիչքը մեկնարկել է ամերիկյան Ֆլորիդա նահանգում՝ Starlink ինտերնետ-արբանյակների խմբի հետ, SpaceX ընկերությունն ուղիղ հեռարձակում է իրականացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել 09։06՝ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից։ Հրթիռը ուղեծիր է տանում 60 Starlink արբանյակներ, որոնք Երկրի բնակիչներին կապահովեն ինտերնետ-կապով։

Արձակման ընթացքում ընկերությունը ավանդաբար վայրէջք է կատարում հրթիռ-կրիչի առաջին աստիճանին։

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է Երկրի բնասկիչներին ապահովել ինտերնետի լայնաշերտ հասանելիությամբ, մասնավորապես այնտեղ, որտեղ անհասանելի է լարային ինտերնետը։ Նախագծի իրականացումը սկսվել է 2018թ․ փետրվարին։ Մինչ այժմ ընկերությունը ուղեծիր է հանել ավելի քան 200 Starlink արբանյակ։ Ծրագրվում է արձակել մոտ 12 000 արբանյակ։ Լրացուցիչ 30 000 արբանյակ նախատեսվում է հանել 328-580 կիլոմետր բարձրությամբ ուղեծրեր։ SpaceX-ը նախագծի իրականացման ծախսերը 10 միլիարդ դոլար է գնահատել, սակայն փորձագետները կարծում են, որ այդ թիվը նվազեցված է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ