News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Գլխավոր տնօրեն Յոնգը բարձր գնահատեց տնտեսական զարգացման, աղքատության նվազեցման, կայուն զարգացման նպատակների ազգայնացման եւ իրագործման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները եւ արձանագրած տպավորիչ արդյունքները՝ ընդգծելով կառույցի պատրաստակամությունը շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի կողմից առաջադրվող նախաձեռնություններին: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է կազմակերպության դերը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացում:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջեւ հաստատված բազմամյա համագործակցության, համատեղ ծրագրերի բաերհաջող իրականացման առնչությամբ՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց կառույցի հետ փոխգործակցության առավել ամրապնդման եւ խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը:

ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ներդրումների եւ արտահանման խթանման, ՓՄՁ զարգացման, վտանգավոր թափոնների կառավարման եւ ագրոմշակման ոլորտներում UNIDO-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգին՝ արտգործնախարարը Գլխավոր տնօրեն Յոնգի ուշադրությանը ներկայացրեց երկրում կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կառավարության զարգացման օրակարգում նախարար Մնացականյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Երկուստեք կարեւորվեց արդյունաբերության առանձին ոլորտներում նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ներուժի եւ ընձեռած հնարավորությունների լիարժեք կիրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ