News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվան ցավակցում է Անկարային՝ Սիրիայում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ցավակցում ենք, եւս մեկ անգամ կրկնեմ, որ մենք անում ենք ամեն ինչ թուրք զինվորականների անվտանգության համար, որոնք ապահովում են Իդլիբում ապաէսկալացիայի ռեժիմը: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակել այդ աշխատանքը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում խնդիրն այն է, թե ինչպես են գործանակում իրականացվում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համաձայնությունները: «Մեր զինվորականների միջեւ համաձայնություններ կան, եթե այդ համաձայնությունները հստակ իրականացվեն, նման ողբերգություններից հնարավոր կլինի խուսափել»,- ասել է Լավրովը:  

Նա նշել է, որ կարեւոր է միավորել ջանքերը: «Կցանկանայի աջակցել Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է միավորել բոլոր արտաքին խաղացողների ջանքերը, համագործակցել լարվածությունը նվազեցնելու համար: Կարեւոր է համագործակցության անհրաժեշտության ըմբռնումը: Մեր արեւմտյան գործընկերները պետք է ղեկավարվեն այս կամ այն կոնֆլիկտում ներգրավված բոլոր խաղացողների, այլ ոչ թե սեփական աշխարհաքաղաքական շահերով»,- ասել է Լավրովը Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո:

Լավրովը նշել է, որ սիրական բանակն իրավունք ունի պայքարել Իդլիբում ահաբեկիչների դեմ, «Մոսկվան դա չի կարող արգելել»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ