News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները շատ անելիքներ ունեն գյուղատնտեսության ոլորտում, եւ այս իմաստով Եվրամիությունը, կառավարության հետ միասին, ջանքեր է գործադրում` բուսասանիտարական պայմանները բարելավելու համար: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հարցազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Նա հավելեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանի ամենախոշոր ոլորտներից մեկն է, եւ ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է` լուրջ փոփոխությունների հասնելու համար:
«Ինչ վերաբերում է «Կանաչ գյուղատնտեսությանը», ապա փորձնական ծրագրի իրականացման համար ընտրվել են այն շրջանները, որոնց բնակչությունը եկամտի համեմատաբար ցածր մակարդակ ունի: Ծրագիրը կարող է միանգամից երեք խնդիր լուծել` սննդի անվտանգության, էկոլոգիայի եւ զբաղվածության խնդիրները»,- նշեց Վիկտորինը:

Հիշեցնենք, որ «Կանաչ գյուղատնտեսություն» (EU-GAIA) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է մարտի 4-ին: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11.7 միլիոն եվրո է: Փորձնական ծրագիրը կիրականացվի Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ամենաշատ