News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատեր է, աշխարհում իր բոլոր աշխատակիցներից պահանջել է տնից աշխատել՝ կապված նոր կորոնավիրուսից վարակման վտանգի հետ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է չորեքշաբթի օրը, ընկերության կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հասկանում ենք, որ սա աննախադեպ քայլ է, սակայն այժմ եկել են աննախադեպ ժամանակներ։ Մենք կշարունակենք հնարավոր ամեն բան անել, որպեսզի աջակցենք մեր հանրությանը»,- նշել է ընկերությունը։

Նա հիշեցրել է, որ մարտի 2-ին իր աշխպատակիցներին «խստորեն խորհուրդ է տվել» աշխատել դիստանցիոն ռեժիմով՝ տնից։

Twitter-ը սոցիալական ցանց է, որը թույլ է տալիս օգտատերերին փոխանակել կարճ հաղորդագրություններ, կազմակերպել հարցումներ, հրապարակել տարբեր նկարներ եւ տեսահոլովակներ։ Ծառայության ստեղծողներն են՝ Ջեկ Դորսին, Նոա Գլասը, Էվան Ուիլյամսը եւ Բիզ Սթոունը։ Առաջին գրառումը Twitter-ում հրապարակվել է 2006թ․ մարտի 21-ին։ Ամեն օր ծառայությունում մոտ 500 մլն «թվիթ» է հրապարակվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ