News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրիմոնտում Tesla-ի գործարանը շարունակում է աշխատել՝ չնայած կենսական կարեւորության արտադրանք չտվող բոլոր ձեռնարկությունները կորոնավիրուսի տարածման պատճառով փակելու իշխանությունների ուղիղ հրահանգներին։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել աշխատակիցներին չվախենալ եւ խոստացել է օրինակ ծառայել։ Շրջանի իշխանությունները մտածում են՝ արժի՞ արդյոք իրավախախտի դեմ պատժամիջոցներ կիրառել եւ հարկադրաբար փակել գործարանը։

Երկուշաբթի երեկոյան Մասկը չէր ենթարկվել երկրորդական ձեռնարկությունները մինչեւ ապրիլի 7-ը փակելու Ալամեդ շրջանի հրամանին։ Փաստաթղթի համաձայն, ավտոմեքենաները կենսական անհրաժեշտության ապրանքների թվին չեն պատկանում՝ ի տարբերություն սննդամթերքների, բենզինի կամ դեղամիջոցների։ Սակայն Մասկը եւ Tesla-ի մյուս ղեկավարները իրավիճակին իրենց տեսանկյունից են նայում եւ իրենց ընկերությունը տրանսպորտային ու էներգետիկ համակարգի կարեւոր մաս են համարում, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով Protocol-ին։

Tesla-ի աշխատակիցները կորոնավիրուսի համաճարակի ժամանակ աշխատանքի գրաֆիկը պարզաբանող նամակներ են ստացել։ Դրանցից մեկում, որն ուղղված է բոլոր աշխատակիցներին, ընկերության ղեկավար Իլոն Մասկը գրում է․ «Ասում եմ շատ անկեղծորեն՝ եթե դուք ձեզ թեկուզ մի քիչ հիվանդ եք զգում կամ նույնիսկ թուլություն ունեք, խնդրեմ, մի համարեք, որ դուք պարտավոր եք աշխատանքի գալ։ Ես ինքս կլինեմ աշխատավայրում, սակայն դա ես եմ։ Շատ նորմալ է, եթե դուք ուզում եք մնալ տանը ցանկացած պատճառով»։

Նաեւ Մասկը հավաստիացրել է գործընկերներին, թե, որքանով իրեն է հայտնի, մարտի 16-ի դրությամբ Tesla-ի աշխատակիցներից ոչ ոք չի վարակվել COVID-19-ով։ Նախկինում նա արդեն ասել էր, որ կորոնավիրուսից մահն ավելի հավանական չի համարում, քան ՃՏՊ-ում զոհվելը։

Կարանտինի մասին հրամանագիրը չկատարելը համարվում է մանր իրավախախտում, սակայն իրավապահ մարմինները ձեռնարկություններն ուժով փակելու իրավասություն ունեն։ Իշխանություններն առայժմ հույսը դնում են գործարանի ղեկավարության կամավոր համագործակցության վրա։

Մասկն, իր հերթին, ամենայն հավանականությամբ, փորձարկում է շրջանի իշխանությունների համբերության սահմանը, իսկ Սիլիկոնյան հարթավայրի մնացած ընկերությունները հետաքրքրությամբ հետեւում են, թե ով առաջինը կզիջի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ