News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 19–ին, կառավարության նիստում առաջարկեց ծափահարություններով շնորհակալություն հայտնել մեր գործարարներին և բուժաշխատողներին կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար:

«Ես ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների, հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու էսօրվա թվերը, որ տեսա, զարմացա, բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերթ, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,- ասաց վարչապետը, ինչից հետո կառավարության անդամները ծափահարեցին։

Այնուհետև վարչապետն անդրադարձավ առողջապահական համակարգի աշխատակիցներին, նրա խոսքով, մեր ժամանակների գլխավոր հերոսներին։

«Եթե գործարարների դեպքում այս ամբիոնից ասելու անհրաժեշտություն տեսա, ապա առողջապահության համակարգի աշխատողների դեպքում նման կարիք չկա, որովհետև այդ գնահատանքը համատարած է և ամենուր: Բայց կարծում եմ, որ իրոք մեր խոնարհումը և գնահատանքի խոսքը մեր առողջապահական համակարգի աշխատողներին պետք է, և նրանց նույնպես ծափահարենք»,-ասաց վարչապետը։ Կառավարության անդամները կրկին ծափահարեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ