News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոր կորոնավիրուսի բռնկումը փորձում է ՆԱՏՕ-ի ամրությունը, բայց դաշինքը պահպանում է առաքելություններ իրականացնելու  իր ունակությունը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ներկայացնելով 2019 թվականի ՆԱՏՕ-ի վիճակի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր որոշ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որոշ զորավարժություններ մոդիֆիկացվել կամ չեղարկվել են: Բայց դա չի ազդում ՆԱՏՕ-ի` իր օպերացիաներն իրականացնելու կարողության վրա: Համաճարակը փորձում է ՆԱՏՕ-ի ամրությունը, բայց մենք կհաղթենք նրան»,- ասել է նա:

Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը վերանայել է իր զորավարժությունների ամբողջ ծրագիրը կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված: «Մենք չեղարկել ենք մի շարք զորավարժություններ, հետաձգել կամ փոփոխել ենք որոշների ձեւաչափը», - ասել է նա: Ստոլտենբերգը շեշտել է, որ այս տարվա խոշորագույն Defender 2020 ռազմավարական զորավարժությունները «չեն չեղարկվել, սակայն վերանայվել է դրանց ձևաչափը եւ կրճատվել են անցկացման մասշտաբները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ