News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից 34-ամյա հայ է մահացել, հաղորդում է Asbarez-ը:

34-ամյա Ջեֆրի Ղազարյանը դարձել է Լոս Անջելեսում երկրորդ մարդը, որը մահացել է կորոնավիրուսից:

Մահացածի ընտանիքը TMZ-ին հայտնել է, որ Ջեֆրին մարտի 2-ին մեկնել է Օռլանդո՝ մասնակցելու համաժողովի, որից հետո մնացել է այնտեղ, որպեսզի ընկերների հետ Դիսնեյլենդ այցելի:

Մարտի 7-ին նրա մոտ հազ է սկսվել: Հաջորդ օրը հազի հետ արյուն է եկել, և տղամարդը դիմել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել: Մարտի 14-ին նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն մարտի 19-ի առավոտյան հաղորդվել է, որ Ղազարյանը մահացել է:  

Ըստ նրա ընտանիքի նա մանկության տարիներին աստմա եւ հաճախակի բրոնխիտ է ունեցել։ Նա նաեւ 2016 թվականին ենթարկվել է ամորձու քաղցկեղի վիրահատության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ