News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե ինչ-որ մեկը գրում է՝օրինակ մի գյուղում կորոնավիրուսով վարակվել է 700 հոգի, և դա կեղծ տեղեկատվություն է, բնականաբար, այդ կեղծ տեղեկատվություն գրողը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց, եթե միջազգային մամուլը գրում է, որ, օրինակ, Թուրքիան և Ադրբեջանը թաքցնում են կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը և մեզ մոտ այդ լուրը տարածվում է, ապա ես չեմ հասկանում՝ ինչու մենք պետք է տարածողին ենթարկենք պատասխանտվության: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի հրատապ քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետարքրքվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Նա հավելեց, որ սահմանափակումները պետք է վերաբերվեն Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությանը, որոնք կարող են խուճապ առաջացնել։

«ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ՀՀ կառավարությունը չի ստում իր քաղաքացիներին, միշտ ազնիվ է և դրանով Հայաստանը տարբերվում է աշխարհի շատ երկրներից: Եթե եղել են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցների ստիպել են հեռացնել Հայաստանի հետ կապ չունեցող երկրների վերաբերյալ հրապարակումները, ապա, ինձ թվում է, որ դա սխալ մեկնաբանություն է»,-ասաց պատգամավորը:Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ