News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


 Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնության էությունը զանգվածային լրատվության միջոցների տարածման գործընթացում ներգրավված անձանց եւ կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կարգավորման ապահովումն է: Այս մասին մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մասնավորապես, կառավարության կողմից արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված պահանջների խախտման համար լրատվամիջոցները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 100-ից 300-ապատիկի չափով: Բացի այդ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմի պահանջների խախտման համար քաղաքացուն սպառնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-ից 250-ապատիկի չափով:

Իսկ եթե վարակված քաղաքացին միտումնավոր կերպով վարակել է մեկ այլ քաղաքացու կյանքի համար վտանգավոր վարակով, ապա նրա նկատմամբ տուգանք կկիրառվի նվազագույն աշխատավարձի 400-ից 800-ապատիկի չափով կամ կալանք` մինչեւ 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` մինչեւ 1 տարի ժամկետով:

Ընդ որում, եթե այս հանցագործությունը կատարվել է երկու կամ ավելի անձանց, անչափահասների կամ հղի կնոջ նկատմամբ, ապա քաղաքացին կտուգանվի  նվազագույն աշխատավարձի է 800-ից 1000-ապատիկի չափով կամ կալանքով` 1-ից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-ից 3 տարի ժամկետով: Եթե տվյալ գործողություններն անփութության հետեւանքով հանգեցրել են մարդու մահվան, ապա դրա համար մեղավոր վարակված քաղաքացին բանտ կուղարկվի` 3-ից 5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ փաթեթը հապշտապ կերպով ընդունվել էր խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ուրբաթ ուշ երեկոյան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ