News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն 13 օր է, ինչ ես եւ մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք. ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում եւ շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյանը:

Նա նաեւ նշել է. «Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, եւ մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս եւ տվածս երդումը թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երեւանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

ՀԻՄԱ ԻՆՉԻ՞ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ:

Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ:

ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի: Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք…

Մտածեք, մի քիչ մտածեք… ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ, ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»:

Նշենք, որ այս գրառմանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ