News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայումս ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված հետաձգվել են մարզական գրեթե  բոլոր միջոցառումները, կասկածի տակ է ամռանը նախատեսված Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացումը։ Ստեղծված իրավիճակի, Օլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման, կորոնավիրուսի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ստորջրյա լողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, լեգենդար Շավարշ Կարապետյանի հետ։

ՌԴ–ում բնակվող Շավարշ Կարապետյանը, ով օրերս է նշանակվել Բաշկորտոստանի ղեկավարի՝ ֆիզկուլտուրայի եւ սպորտի գծով խորհրդական, Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահն է։ 1976-ի սեպտեմբերին Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորների կյանքեր փրկած անվանի լողորդը մասնակցել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Կարապետյանն արժանացել է բազմաթիվ պարգևների և կոչումների։ Նրա պատվին անվանակոչվել է աստերոիդ՝ «3027 Շավարշ»։

Պարոն Կարապետյան, այս օրերին խոսվում է Օլիմպիական խաղերի հետաձգման հնարավոր ժամկետների մասին։ Ի՞նչ եք կարծում, նման իրավիճակում ճի՞շտ է խաղերի չեղակումը։

Օիմպիական խաղերը չորս տարին մեկ են անցկացվում, և եթե վարակը դեռ ամիսներ տևի, ապա այո, ցավոք, հարկավոր է չեղարկել խաղերի անցկացումը։ Խոսքը վերաբերվում է նաև սպորտային այլ խոշոր մրցումներին։ Նման իրավիճակում առաջնային է ոչ թե սպորտը, այլ մարդկային կյանքը, և պետք է անել հնարավոր ամեն ինչ, կորուստներից խուսափելու համար։

Ըստ ձեզ, վիրուսի տարածումը կանխելուց, մարդկանց մեկուսացնելուց բացի, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պետությունները, որպեսզի այս ճգնաժամը ծանր հետևանքներ չունենա մարդկության համար։ 

Այս իրավիճակում պետք է համակարգված աշխատանք։ Ճիշտ չէ ամբողջ բեռը դնել բժիշկների ուսերին։ Անհրաժեշտ է առողջ ապրելակերպ վարել՝ մարզվել, շատ վարժություններ անել, լողալ։  Հարկավոր է ավելացնել սպորտային խաղահրապարակների թիվը, որպեսզի մարդիկ մարզվեն, կոփվեն և, ի վերջո թեթևացնեն բժիշկների հոգսը:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փակ են լողավազանները, մինչդեռ կարծիքներ կան, որ տաք ջրում վարակը կյանք չունի։ Որպես լողորդ, դուք ի՞նչ կարծիք ունեք։

–Ես գիտեմ, որ վարակները ոչնչանում են մոտ 30 աստիճան տաքության դեպքում, ինչպես նաև քլորի շնորհիվ։ Իմ կարծիքով՝ լողավազանները չպետք է փակվեն, քանի որ այնտեղ վարակը ոչնչանում է, իսկ լողն, ինչպես գիտեք բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է «հաղթել» վիրուսին։

Մարդկանց 50 տոկոսը, հավանաբար, կհիվանդանա այդ վարակով, որպեսզի իմունիտետ ձեռք բերի, պարզապես հարկավոր է լսել բժիշկներին, չվախենալ: Դա շատ թույլ վարակ է, ուղղակի մեր օրգանիզմը դեռ չի հարմարվել դրան։ Այս իրավիճակում խուճապի մատնվել չի կարելի, պարզապես հարկավոր է զգույշ լինել և նախանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Թագուհի Մելքոնյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ