News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք քննարկման փուլում գտնվող օրինագիծ ենք նախաձեռնում, որն արտակարգ իրավիճակների շրջանում աշխատանքային հարաբերություններում մի շարք փոփոխություններ է նախատեսում: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ըստ Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի՝ պարապուրդի դեպքում գործատուն իրավունք ունի աշխատակցին նրա գրավոր համաձայնությամբ տեղափոխել ցանկացած այլ աշխատանքի՝ հաշվի առնելով մասնագիտությունը, որակավորումը եւ առողջական վիճակը: «Եթե գործատուն նման հնարավորություն չունի, ապա նա աշխատակցին միջին աշխատավարձ է վճարում, բայց օրենքով սահմանվածից ոչ քիչ: Դրա հետ մեկտեղ, օրենսդրությամբ սահմանված կարգով չի վճարվում անհաղթահարելի ճանաչված ուժի պատճառով, ինչպես նաեւ աշխատակցի մեղքով առաջացած պարապուրդը: Քանի որ առաջանում է այս երկու դրույթների տարբեր ընկալում, որոշվել է նախաձեռնել մի շարք փոփոխություններ»,- նշեց Ժորա Սարգսյանը:

Պաշտոնյան նշեց, որ, օրինակ, հեռավար աշխատանքի կամ տանից աշխատանքի հարցը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով, որը նախատեսում է նախապես պայմանագրի կնքում տանից աշխատողի հետ: «Սրա հետ կապված նախագծով առաջարկվում է այդ ժամանակահատվածում արգելք սահմանել, որ գործատուն կարող է իր նախաձեռնությամբ աշխատակցին ազատել աշխատանքից ուշանալու համար, եթե դա տեղի է ունեցել ոչ վերջինի մեղքով: Այն դեպքերում, երբ գործատուն աշխատակցին ապահովում է գործով, բայց վերջինը չի կարող ժամանակին ներկայանալ, առաջարկվում է նորմ մտցնել, որի համաձայն աշխատակցի աշխատանքը վճարվելու է փաստացի աշխատանքային ժամանակով: Դրանից բացի, առաջարկում ենք ամբողջական ծավալով պահպանել ուսումնական եւ հանրակրթական հաստատությունների աշխատակիցներին աշխատավարձերի վճարումը, որոնք իրենց խնամքի տակ երեխա ունեն կամ մինչեւ 14 տարեկան երեխաներ, եթե տվյալ աշխատակիցը աշխատանքի է ներկայացել 2 ժամ ուշացումով»,- պարզաբանեց նա:

Ժորա Սարգսյանը հավելեց, որ նաեւ նորմ է առաջարկվում, ըստ որի՝ եթե աշխատակիցը չի կարող աշխատել հեռավար կամ տանից, ապա այդ չվճարված օրերը կարող են հանվել արձակուրդից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ