News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Եթե բնակչությանը սպառնում է վտանգ, իշխանությունը պարտավոր է դա կանխելու եւ մարդկանց անվտանգությունը երաշխավորելը դառնում է առաջին անհրաժեշտության գործողություն: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Կառավարությանը ՀՅԴ-ից կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՅԴ կազմակերպած ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, կառավարությունը նախատեսում է բանկերին լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել, անունը դրվում է, թե իբր մարդկանց է օգնում. «Մինչդեռ ուղիղ հակառակ պրոցեսն է կատարվում: Եթե օժանդակություն է անհրաժեշտ, դա պետք է տրվի ուղիղ մարդկանց, ոչ թե միջնորդներին:  Սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարների համալրման առնվազն 6-ամյս ռեժիմ պետք է սահմանել:

Անհրաժեշտ է, որ պետությունն իր  միջոցներն ուղղի ամենախոցելի խմբերին պաշտպանելու իրենց նվազագույն կենսագոյությունը պահպանելու տեսակետից:

Պետությունը պետք է երաշխավորի մեր քաղաքացիներին առնվազն նվազագույն կենսապահովման բյուջեի չափով գումարի տրամադրում:Դա վերաբերում է հատկապես այն աշխատող քաղաքացիներին, որոնք արտակարգ դրության պատճառով չեն կարողանում այցելել աշխատավայրեր: Պետության պարտավորությունն է երաշխավորել այս նվազագույն դրամական միջոցների տրամադրումը: Սա չպետք է մնա միայն գործատուների վրա, միայն աշխատողների վրա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ պետությունը պետք է բանակցությունների գործընթաց սկսի միջազգային կառույցների հետ, այս շրջափուլում սառեցնելու արտաքին պարտքի  սպասարկումը. սա միջազգայնորեն ընդունված մոտեցում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ